Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-811-04.02.2010-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխա-նության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օ րենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 17-ից մինչեւ 18.50-րդ հոդվածներով: Մինչդեռ, Օրենքն ավարտվում է 13.36-րդ հոդվածով:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովումշրջանառության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-795-09.12.2009-ՏՏ-010/0), որով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 14, 15, 16-րդ հոդվածներով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 45-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով` առաջարկում ենք վերոնշյալ Նախագծերը քննարկել համակարգային առումով` հոդվածների հերթականության պահպանումն ապահովելու տեսանկյունից:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

01 մարտի 2010թ.N 13

Կատարող`Իրավակա ն փորձաքննության բաժին

Ք.Գեովշանյան , հեռ. 588- 636