ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ` Պ-839-01.03.2010-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին հա՟մապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1) սոցիալական աջակցության հասցեականությունը, մատչելիությունը, համարժեքությունն ու համալիրությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք քննարկել գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման մեթոդաբանության հստակեցման կամ սահմանման հարցը,

2) Նախագծի 1-ին հոդվածում «սոցիալական հատուկ արտոնություններ» եւ «սոցիալական պաշտպանության այլ օժանդակության ենթակա անձանց» բառակապակցությունները հստակեցման կարիք ունեն,

3) առաջարկում ենք ներկայացված Նախագիծը քննարկել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի մի շարք այլ օրենքների համատեքստում, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ հիշյալ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                  Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

29 մարտի 2010թ.

N 32

Կատարողներ`Իրավախորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, Մ.Գեղամյան, հեռ. 588-616