Եզրակացություն
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-842-11.03.2010-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ներկայացված Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է նշված օրենքը լրացնել նոր 15.2-րդ հոդվածով:
Հաշվի առնելով այն, որ համայնքների ավագանուն հեստապարային կազմակերպությունների տեղակայման վայրերի ցանկի հաստատման եւ գործունեության թույլտվության լրացուցիչ պայմանների սահմանման լիազորություն կարող է վերապահվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ուստի առաջարկում ենք հիշատակված հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել կամ հստակեցնել:
2. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «4» թիվն առաջարկում ենք փոխարինել «14» թվով: Միաժամանակ, նույն հոդվածում «գովազդը կարող է հրապարակվել» բառակապակցությունն առաջարկում ենք հստակեցնել:
3. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենս՟գրքում» բառերով:
Միաժամանակ, նույն նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
7 ապրիլի 2010թ.
N 39
Կատարողներ` Իրավախորհրդատվական բաժին
Ա.Դանիելյան, 588-616
Ա.Քոչարյան, 588-585