Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-844-11.03.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին հա՟մապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին: Ուստի, առաջարկում ենք Նախագծի վերնագիրն վերախմբագրել, օրինակ, հետեւյալ խմբագրությամբ.

«Երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների շրջանառության նկատմամբ հսկողության մասին »:

Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածը, համաձայն որի` Նախագծի կարգավորման առարկան է` « ….երկակի նշանակության ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքներ փոխանցող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները.», առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում սահմանել կարգավորվող իրավահարաբերությունների սուբյեկտների հասկացությունները:

Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ մասին:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք ավելացնել նաեւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից» բառերը:

Նախագծի 4–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «վերաբերյալ հարցերում» բառերն առաջարկում ենք փոխարինել «բնագավառում» բառով:

Նույն հոդվածի 2–րդ մասի 5-րդ կետում «հսկվող ապրանքների» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «արտահանման» բառով` հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի համապատասխան դրույթները:

Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «նշանակվում է» բառն առաջարկում ենք փոխարինել այլ համարժեք բառով կամ բառերով («ձեւավորվում է», «որի կազմը հաստատվում է» եւ այլն):

Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «արտահանող» բառից հետո առաջարկում ենք լրացնել «եւ փոխանցող» բառերով, նկատի ունենալով, որ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը վերաբերում է նաեւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտներին:

Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ հստակեցնել տվյալ իրավահարաբերությունները կարգավորող օրենքի անվանումը:

Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «տեղեկացվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկացնում է» բառով:

Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված «Լիազորված» բառն առաջարկում ենք փոխարինել «Լիազոր» բառով` համապատասխանեցնելով այն Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախագծի 18-րդ հոդվածում «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

Առաջարկում ենք Նախագծի հոդվածների հերթականությունը համապատասխանեցնել օրենսդրական տեխնիկային կանոններին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

Վերոնշյալ օրենքների նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

31 մարտի 2010թ.

N 35

Կատարողներ`Իրավական փորձաքննության բաժին

Կ.Հարությունյան, Ա.Մխիթարյան, հեռ. 588-459