Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ Կ-224-18.02.2008, 15.03.2010-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռ՟նության կարգով ներկայացված «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համա՟կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է են՟թարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբա՟նա՟կան վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համա՟պատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ «Ներքին աուդիտի մասին» Հա՟յաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել` «Վերահսկիչ պալատի մասին», «Աուդի՟տորական գործունեության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» եւ պետական ու համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներում:

1. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1. Անհրաժեշտ է նշել, որ ներքին աուդիտի ներդրմամբ պայմանավորված օրենքի կարգավորման առարկայի շրջանակները չպետք է սահմանափակել միայն այդ «համա՟կարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը եւ ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները» սահմանելով (հոդված 1): Կարծում ենք, որ օրեն՟քի կարգավորման առարկայի շրջանակից դուրս են մնացել ներքին աուդիտի կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

1.2. Նախագծի ամբողջ տեքստում անհրաժեշտ է հստակեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված կամ խմբագրման ենթակա այնպիսի բառակապակցություններ եւ հասկացություններ, ինչպիսիք են` «այն օգնում է կազմա՟կերպությանը հասնել իր նպատակ՟ներին» (2-րդ հոդվածի 4-րդ մաս), «տնտեսող, արդ՟յունավետ եւ օգտավետ (էֆեկտիվ)» (2-րդ հոդվածի 5-րդ մաս եւ 6-րդ հոդվածի 1-ին մաս), «անկողմնակալություն (ազնվություն)» (2-րդ հոդվածի 12-րդ մաս), «կարողունակություն» (2-րդ հոդվածի 11-րդ մաս), «գիտակցաբար չմասնակցել» (8-րդ հոդվածի 1-ին մաս), «հաջողված փորձի հիման վրա» (հոդված 13), «ուսուցանվող աուդիտորները եւ աուդի՟տորները ունեն … նույն իրավունքները ու պարտա՟կանությունները» (9-րդ հոդվածի 3-րդ մաս), «ռիսկ, ռիսկերի կառավարում» եւ այլն:

1.3. Նախագծի ամբողջ տեքստում «ներքին աուդիտ» հասկացությունը տարաբնույթ է ընկալվում, այսպես օրինակ, եթե Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով այն սահմանվում է` որպես գործառույթ, ապա Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ներքին աուդիտի պլանավորում» հասկացության բովանդակությունից հետեւում է, որ այն գործունեության ոլորտ է, հակառակ դեպքում` «գործառույթը» չի կարող ենթարկվել պլանավորման:

1.4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 4-րդ մասի «պետական կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ» կամ այլ համարժեք բառերով:

1.5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «իրավունակություն» հաս՟կացության բովանդակությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հան՟րապետության քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասով տրված նորմա՟տիվային սահմանման պահանջներին:

1.6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Ներքին աուդիտը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձանց կողմից...»: Ստացվում է, որ կազմակերպությանը պար՟տադրվում է կամ ունենալ ներքին աուդիտի ստորաբաժանում, կամ ներգրավել ներքին աուդիտոր, ում ծառայությունների վարձավճարը բնականաբար ավելի բարձր կլինի: Այս առումով առաջարկում ենք «ստորաբաժանման» բառից հետո փակագծերի մեջ ավելացնել «(ներքին աուդիտորի)» բառերը` կազմակերպությանը հնարավորություն ընձեռելով իր աշխատակազմի հաստիքացուցակով ունենալու թեկուզեւ աուդիտորի մեկ հաստիքային միավոր:

1.7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, թե որ մարմնում ով պետք է ղեկավարի ներքին աուդիտը: Առաջարկում ենք նշված դրույթը վերախմբագրել եւ առավել հստակ սահմանել ներքին աուդիտի «ղեկավարներ» հասկացությունը եւ կազմը, ինչը պայմա՟նավորված է այն հիմնավորմամբ, որ սույն դրույթի կարգավորումից դուրս են մնացել օրի՟նակ` նախարարությունները:

1.8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ստեղծված պետական մարմիններում` հանձնա՟ժողովներում եւ խորհուրդներում, ներքին աուդիտը գործում է տվյալ հանձնաժողովի կամ խորհրդի ենթակայությամբ»:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի եւ պետական կամ համայնքային համապատասխան ծառայությունների մասին օրենքների հետ հակա՟սու՟թյունից խուսափելու համար առաջար՟կում ենք հստակեցնել աուդիտորի ենթակայության մասին հարցը:

1.9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Կազմակերպության ղեկավարը եւ կազմակերպության այլ պաշտոնատար անձինք պարտավոր են համագոր՟ծակցել ներքին աուդիտորների հետ եւ իրավունք չունեն չբացահայտել կամ մերժել կազմա՟կերպությանը վերաբերող տեղեկությունների տրամադրումը»:

Կարծում ենք, որ այս դրույթում պետք է կարգավորվեն նաեւ գաղտնիության հետ կապված հարցերը: Բացի այդ` «իրավունք չունեն չբացահայտել ... կազմակերպությանը վերաբերող տեղեկությունների տրամադրումը» բառերը հստակեցման կարիք ունեն:

1.10. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «Ներքին աուդիտի ստո՟րաբաժանմանը ... ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը»: Դրույթն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ, օրինակ` տարբեր ծառայություններ կար՟գավորող օրենքներն արդեն իսկ սահմանում են համապատասխան ոլորտի ստորաբաժանմանը կամ աշխատակցին ներկա՟յացվող պահանջները, որոնք առավել մանրամասնվում են համա՟պատասխան ստորաբաժանման կանոնադրությամբ (կամ աշխատակազմի) կամ աշխա՟տակցի պաշտոնի անձնագրում:

1.11. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ըստ գաղտնի տվյալների հասա՟նելիու՟թյան» բառերը հստակեցման կարիք ունեն` մասնավորապես, անհրաժեշտ է հստա՟կեցնել, թե ով եւ ինչ կարգով ու ինչպիսի չափանիշերով է սահմանում տվյալ «հասանելիության» աստիճանը:

1.12. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «հաղորդակցվում է» բառն առա՟ջարկում ենք փոխարինել «համագործակցում է» բառով:

1.13. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք հստակեցնել:

1.14. Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է. «Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում, ինչպես նաեւ վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում Կազմակերպության ղեկավարը»: Դրույթն առաջարկում ենք քննարկել նույն հոդվածի 7-րդ մասի եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով սույն եզրակացության 1.10. կետի առաջարկությունները:

1.15. Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորին զբաղեցրած պաշտոնից ազատելու պայ՟մանները սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով)»: Նշված դրույթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ խոսքն, ենթադրվում է, գնում է ոչ թե «պաշտոնից ազատելու պայմանների» մասին է, այլ հիմքերի, որոնք, գտնում ենք, հանդիսանում են բացառապես օրենքի կարգավորման առարկա:

1.15. Նախագծի 10-րդ հոդվածով ներքին աուդիտի պլանավորման հետ կապված որոշակի իրավունքներ եւ պարտականություններ է սահմանվում միայն ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի համար: Այս դեպքում Նախագծի կարգավորումից դուրս է մնում այն հարցը, թե ինչ դրույթներով պետք է ղեկավարվել, եթե կազմակերպության ներքին աուդիտն իրականացվում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընգրկված անհատ աուդիտորի կողմից:

1.16. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին եւ 8-րդ մասերում ամրագրված դրույթների վերլուծությունից հետեւում է, որ` եթե «ռազմավարական ծրագիրը» մշակվում է երեք տարվա ժամանակահատվածի համար, ապա տարեկան ծրագրի հետ միասին չի կարող հաստատվել «մինչեւ տվյալ տարվա հունվարի 1-ը»: Առաջարկում ենք տարանջատել կամ որոշակիացնել ռազմավարական եւ տարեկան ծրագրերի հաստատման ժամկետները:

1.17. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Կազմակերպության ղեկավարը եւ ներքին աուդիտի կոմիտեն պետք է միջոցներ ձեռնարկեն աուդիտի հաշվետվու՟թյամբ ներկայացված առաջարկությունների իրականացման համար` հաստատելով գործողությունների ծրագիր»: Դրույթն անհրաժեշտ է քննարկել եւ վերախմբագրել, քանի որ ստացվում է, որ աուդիտի հաշվետվությունը պարտադիր է կազմակերպության ղեկավարի համար:

1.18. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «կեղծիքի նշանները» բառերն անհրաժեշտ է հստակեցնել:

1.19. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «հաստատում են» բառն առաջարկում ենք փոխարինել «ընդունում են» բառով:

1.20. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է հստակեցնել եւ վերախմբագրել:

1.21. Նախագծի 13-րդ հոդվածի 7-րդ մասի «անկախ անձանց» բառերն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կատեգորիա սահմանված չէ:

1.22. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հստակեցնել եւ վերախմբագրել, քանի որ` առանց վերապատրաստման կամ համապատասխան որակավորման քննությունների հանձնման, անհասկանալի է «ավտոմատացված որակավորում շնորհելը»:

1.23. Նախագիծն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է խմբագրել ու հստակեցնել, քանի որ առկա են` ինչպես իրավական ձեւակերպումների եւ քերականական բազմաթիվ սխալներ, այնպես էլ ներքին աուդիտի կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարցեր (ներքին աուդիտը կարգա՟վորող օրենսդրության, ներքին աուդիտի կազմակերպման սկզբունք՟ների, ներքին աուդիտի որակավորման եւ համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ դրույթներ):

Միաժամանակ առաջարկում ենք հստակեցնել ներքին աուդիտ իրականացնող սուբյեկտների ցանկը:

Այսպիսով, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը լրամշակման կարիք ունի:

2. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություննր եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 ապրիլի 2010թ.

N 42

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659