ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-849-16.03.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս՟խա՟նու՟թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածը նախատեսում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Ընդ որում, առաջարկվում է հիշյալ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանել տուգանքների տարբեր չափեր, որոնք, մեր կարծիքով, խիստ անհամաչափ են: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետում ամրագրված` լիցենզավորված անձի նկատմամբ խտրականության բացառման սկզբունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությունը, առաջարկում ենք հիշյալ հոդվածով ամրագրված տուգանքների չափերը հստակեցնել կամ ապահովել դրանց համաչափությունը:

Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասում նախատեսվում է տուգանք հուսալիության վտանգման համար: Մեր կարծիքով, «հուսալիությունը» իրավական կատեգորիա չէ եւ դրա վտանգման համար տուգանքներսահմանելը հստակեցման կարիք ունի:

Նույն հոդվածի 7-րդ մասում ամրագրված է, որ «տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»: Մեր կարծիքով, հիշատակված դրույթը հստակեցման կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, թե ինչ չափորոշիչներով է հանձնաժողովը որոշելու տուգանքի գումարները ՀՀ պետական բյուջե վճարելու մասին հարցը: Ստացվում է, որ եթե հանձնաժողովը որոշում չկայացնի այդ մասին, ապա տուգանքի գումարները չպետք է, արդյո՞ք, փոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                         Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

13 ապրիլի 2010 թ.

N 44

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին

Կ.Հարությունյան, Լ.Աբովյան, հեռ. 588-459