Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի  (փաստաթղթային կոդ` Պ-853-23.03.2010-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին«, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից` անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1) Ներկայացված օրենքների Նախագծերի 1-ին հոդվածներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին:

2) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք Նախագծերի փաթեթում օգտագործված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել «Հոդված» բառով:

3) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ավելանալու են պետական բյուջեի ծախսերը, ուստի, առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին հարցը կամ վերանայել Նախագծերի փաթեթում ներառված օրենքների` ուժի մեջ մտնելու ժամկետները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

19 ապրիլի 2010թ.

N 49