Եզրակացություն

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-857-26.03.2010-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբ՟յանի, Գագիկ Մելիքյանի, Սուքիաս Ավետիսյանի, Լյովա Խաչատրյանի, Անահիտ Բախշյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այ՟սուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստա՟նի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն եւ միջազգային իրավունքի նոր՟մերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւ՟յալը.

Նախագծով ներկայացված առաջարկությունների համակարգային առումով վերլու՟ծու՟թյունից բխում է, որ նույնատիպ գործունեություն ծավալող կազմակերպություններից պետք է լիցենզավորվի «ոչ պետական կազմակերպությունը»: Մեր կարծիքով, ներկայացված առա՟ջարկությունը հակասում է Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, քանի որ ոչ հավասար պայմաններ են առաջադրվում զբաղվածության ծառայություն մատուցող կազմակերպու՟թյունների համար:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն. «Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առեւտրա՟յին) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպություններ»:

Իրավաբանական անձանց այլ տարբերակում` կախված հիմնադիրներից, ՀՀ քաղաքա՟ցիական օրենսգրքում առկա չէ եւ` հետեւաբար, ընդունելի չէ «ոչ պետական կազմակեր՟պություն» իրավաբանական անձի տեսակի սահմանումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին չհակասելու կամ նոր տերմինալոգիա չընդունելու նկա՟տառումով` առաջարկում ենք «ոչ պետական կազմակերպություններ» բառակապակ՟ցու՟թյունը փոխարինել «առեւտրային այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնե՟հավաք կապիտալում բացակայում է պետության մասնակցությունը» բառակապակցու՟թյամբ:

Համեմատության համար նշենք, որ բազմաթիվ օրենսդրական ակտերում օգտագործվում է «պետական կամ համայնքային մասնակցության առեւտրային կազմակերպություններ» տերմինը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիա՟լական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ` Օրենք) բովանդակության հետ, մասնավորապես, կարգավորման առարկայի (հոդված 1), բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակի (հոդված 10), բնակչության զբաղվածության պետական կարգավորման (հոդված 12) եւ Օրենքի մի շարք այլ դրույթների հետ:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատա՟րելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա՟ցում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբեր՟յալ անհրաժեշտ է նշել, որ «աշխատանքի տեղավորման կազմակերպում» հասկացությունը հստակեցման կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ առաջարկվում է լիցենզավորել «զբաղվածության ծառայության գործունեությունը», որի բովանդակային ծա՟վալն ավելի ընդգրկուն է, քան «աշխատանքի տեղավորման կազմակերպում» հասկացու՟թյունը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 ապրիլի 2010թ.

N55

Կատարող` Իրավախորհրդատվական բաժին, 588616, 588425: