Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-865-01.04.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Արամ Սաֆարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
Նախագծի 1-ին հոդվածում «ԵՐՐՈՐԴ1 եւ ԵՐՐՈՐԴ2 բաժինները» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԵՐՐՈՐԴ1 բաժինն» բառերով, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-ը 758 որոշմամբ` ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-Ն օրենքի 72-րդ հոդվածը, համաձայն որի` Օրենսգիրքը լրացվել էր «ԵՐՐՈՐԴ2 » բաժնով:
Միաժամանակ, ներկայացված օրենսդրական նախաձեռնության համատեքստում առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավա՟րու-թյան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-233-Ն օրենքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, որոնք համակարգային առումով փոխկապակցված են հիշատակված ՀՕ-277-Ն օրենքի 72-րդ հոդվածի հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս՟գիրքը լրացնել նոր «ԵՐՐՈՐԴ3» բաժնով, ուստի առաջարկում ենք Նախագիծը վերնագրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփո՟խություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ»:
2. «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագիծն անհրաժեշտ է վերնագրել «Հայաստանի Հանրապետության վարչականդատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենքի նախագիծ», քանի որ Նախագծով նախատեսվում է միայն մեկ փոփո՟խություն:
3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփո՟խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)» նախագծի վերա՟բերյալ.
Նախագծի 1-ին հոդվածում «օրենսգրքի» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
21 ապրիլի 2010թ.
N 50
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան, հեռ. 588-659