Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի(փաստաթղթային կոդ` Կ-867-09.04.2010-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, առաջարկում ենք քննարկել Նախագծերի փաթեթով ներկայացված առաջարկությունների` օրենքով կարգավորման նպատակահարմարության մասին հարցը:

Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացին Հայաuտանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպեu Հայաuտանի Հանրապետության քաղաքացի», ուստի առաջարկում ենք ներկայացված առաջարկությունները քննարկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին համապատասխանության տեսանկյունից:

Նախագծի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ ու դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

4 մայիսի 2010 թ.

N 60

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան . հեռ. 588-636