Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-873-15.04.2010-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհան՟նիսյանի, Կարեն Վարդանյանի, Արա Նռանյանի, Արտյուշ Շահբազյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղե՟կատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատա՟րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մաս՟նագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հա՟յաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյու՟նից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1) Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող` պաշտոնական համացանցային կայք ունե՟նալու պարտականության սահմանման անհրաժեշտություն, մեր կարծիքով, չկա, քանի որ դրա իրացումն ենթադրում է ընդամենը տեխնիկական հնարավորությունների առկայություն: Իսկ, համացանցային կայք ունենալու հանգամանքով պայմանա՟վորված` տե՟ղեկություն տնօրինողի կողմից տե՟ղեկա՟տվության հրապարակման հետ նախատեսվող հարաբերություններն արդեն իսկ կար՟գավորված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով:

Միաժամանակ, հարկ է նշել, որ նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մա՟սի 2-րդ կետով, մասամբ, կարգավորված են նաեւ բյուջետային եւ բյուջետային միջոցների մուտքերի ու կա՟տարված ծախսերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հետ նախա՟տեսվող հարա՟բերու՟թյունները: Նախագծով նախատեսված` «տեղեկատվությունը պետք է տեղադրվի կատարված …. գործարքների կա՟տա՟րումից ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում» առաջարկության պահանջներով առաջնորդվելու պարա՟գայում, կար՟ծում ենք, հակասություն կառաջանա «Տեղեկատվության ազատության մա՟սին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված դրույթի հետ:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով ներկա՟յացված առա՟ջարկությունը հստակեցնել եւ քննարկել «Տեղե՟կատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բյուջեի վերաբերյալ տեղեկատվության բովան՟դակության ծավալում այն ներառելու մասին հարցը:

2) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը առաջարկում ենք վերախմբագրել` հաշ՟վի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պա՟հանջները:

Միաժամանակ նույն հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրաց՟նել» բառով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3) Նախագծի 1-ին հոդվածում «Ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի» բառերը առաջարկում ենք հստակեցնել:

4) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ` բացի ազգային անվտանգության, պաշտպա՟նության եւ ոստիկանության բնագավառներում առկա տեղեկատվությունից, պետական այլ մարմիններում եւ տեղա՟կան ինքնակառավարման մարմիններում հրապարակման ենթակա տեղեկությունները կարող են եւս պարունակել գաղտնիք, ուստի առաջարկում ենք քննարկել ներկայացված առաջարկությունը գաղտնիք պա՟րունակող տեղեկությունների վրա չտարածելու մասին հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

13 մայիսի 2010 թ.

N 64

կատարողներ` Վ.Մանուկյան, Ա.Հարությունյան,

հեռ. 588360