ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

4 մայիսի 2010 թ.

ԻՎ-ե- 58

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-878-22.04.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքի նախագիծը Ազգային ժողովի 2010 թվականի ապրիլի 29-ի նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ