Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-880-23.04.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակ՟յանի, Դավիթ Հարությունյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջ՟յանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքա՟ցիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչականդատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկ՟վել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վար՟չությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրու՟թյանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հա՟յաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի վերաբերյալ.

Հարկէ նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենս՟գրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ( Պ-750-30.10.2009-ՊԻ-010/0 ), որով նույնպես նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փո՟փոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա՟խագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 63-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության «ներկայությամբ» բառից հետո լրացնել «կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան» բառերով, որի արդյունքում ստացվում է. «...գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան»: Դրույթն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ նախատեսվող լրացումը հստակ չի արտա՟հայտում, որ դատավճիռը հանձնվում է ամբաստանյալին դատարանի դահլիճից իր բացակա՟յության դեպքում, մինչդեռ, «սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկա՟յությամբ» բառերը հստակ սահմանում են, որ դատավճիռը հրապարակելիս ամբաստանյալը պետք է գտնվի դատարանի դահլիճում:

Նույնը վերաբերում է նաեւ 63-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությանը:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքինախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության «ներկայությամբ» բառից հետո լրացնել «կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան» բառերով, որի արդյուքնում ստացվում է. «...գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան»: Դրույթն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ նախատեսվող լրացումը հստակ չի արտա՟հայտում, որ դատավճիռը հանձնվում է ամբաստանյալին դատարանի դահլիճից իր բացակայու՟թյան դեպքում, մինչդեռ, «սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայու՟թյամբ» բառերը հստակ սահմանում են, որ դատավճիռը հրապարակելիս ամբաստանյալը պետք է գտնվի դատարանի դահլիճում:

Նույնը վերաբերում է նաեւ 314.1-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությանը:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այ՟ուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում (այսու՟ետ` Օրենսգիրք) փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հանրապետության օրենքինախագծի վերաբերյալ.

5.1. Նախագծի վերնագրի «փոփոխություն եւ լրացում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքում:

5.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրեսգիրքը լրացնել նոր 93.1-րդ հոդ՟ածով, որի վերնագրի «Դատական» բառն անհրաժեշտ է փոխարինել «Դատարանի» բառով:

6. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

20 մայիսի 2010 թ.

N68

Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 588659