Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-885-27.04.2010-ՏՏ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հա՟յաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապե՟տու՟թյան Ազգա՟յին ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբեր՟յալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որն ունի երկու նպատակ: Նախ «շներ եւ կատուներ» բառերը փոխարինվում են «ընտանի կենդանիներ» բառերով: Այնուհետեւ` առաջարկվում է սույն իրավանորմը տարածել միայն քաղաքային համայնքների վրա:
Սակայն, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս դրույթի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտում կարող է տեղի ունենալ նաեւ գյուղական համայնքներում: Այդ առումով, առաջարկվող դրույթը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի:
2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ առկա է կրկնություն «ընդհանուր օգտագործման տարածքների» տեսանկյունից: Դրույթն առավել հստակ դարձնելու համար առաջարկում ենք այն ամբողջությամբ վերախմբագրել:
3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ առկա է կրկնություն «ընդհանուր օգտագործման տարածքների կանաչ գոտիների» տեսանկյունից: Նախ` նշվում են «ընդհանուր օգտա՟գործման տարածքներում կանաչ գոտիները», ապա նշվում են նաեւ «բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները», իսկ վերջում` «Երեւան քա՟ղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները»:
Մինչդեռ, «ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիներ» հասկա՟ցությունն արդեն իսկ իր մեջ ներառում է` եւ բնակավայրերը, եւ Երեւան քաղաքը: Ուստի, առաջարկում ենք Նախագծից հանել նախատեսվող փոփոխությունը:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր` 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ եւ 32-րդ մասերով, որոնք Նախագծում համարակալված են համապատասխան թվանշաններով: Մինչդեռ, Օրենսգրքի 158-րդ հոդվածի մասերը համարակալված չեն:
Այս առումով առաջարկում ենք կամ լրացումը համապատասխանեցնել Օրենս՟գրքին, կամ Օրենսգրքի 158-րդ հոդվածի մասերը համարակալել:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության կառավարու՟թյան կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաս՟տանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ Կ-842-11.03.2010-ՏՀ-010/0), որի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 28-րդ, 29-րդ, 30-րդ եւ 31-րդ մասերով: Այս առումով անհրաժեշտ է համադրել ու հստակեցնել հիշատակված Նախագծերի նույն համարակալմամբ լրացում՟ները:
5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել նոր խմբագրությամբ, որն ամբողջությամբ կրկնում է գործող դրույթը: Այս առումով նախատեսվող փոփոխությունն անհրաժեշտ է հստակեցնել:
6. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 219-րդ հոդվածում` նկատի ունենալով Նախագծին կից ներկայացված հիմ՟նա՟վորման մեջ նշված հանգամանքը, ըստ որի` դրույթից հանվող հոդվածների դիս՟պոզի՟ցիաներում սահմանված «իրավախախտումների գործերը քննելու լիազորությունը Օրենս՟գրքի 219-րդ հոդվածին համապատասխան վերապահված է պատգամավորների շրջանա՟յին, քաղաքային, քաղաքային շրջանային խորհուրդների գործադիր կոմիտե՟ներին առըն՟թեր վարչական հանձնաժողովներին, որոնք այլեւս չեն գործում»:
Այդ տրա՟մաբանությամբ պայմանավորված` հարկ է նշել, եթե Օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հանձնաժողովներ չեն գործում, ուստի առա՟ջարկում ենք քննարկել Օրենսգրքի 219-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջը:
7. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 242-րդ հոդվածում «157-րդ» բառից հետո լրացնել «157-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը: Հոդվածն անհարկի ծանրաբեռնելուց խուսափելու համար առաջարկում ենք հանել հիշյալ առաջարկությունը, քանի որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասն ինքնին հանդիսանում է արդեն 157-րդ հոդվածի բաղկացուցիչ մաս:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
20 մայիսի 2010 թ.
N 71
Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 588659