Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-887-29.04.2010-ԱՄ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով` «Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը «պետական լիազորված մարմնի» բառերով փոխարինելու մասին հարցը` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի առաջին «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 մայիսի 2010թ.

N 79

Կատարողներ`Իրավախորհրդատվական բաժին

Մ.Գեղամյան, Ա.Հարությունյան, հեռ. 588-659