Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-890-30.04.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Կարեն Վարդանյանի, Ստյոպա Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրա՟կան նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաք՟սային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթի ըն՟դունման դեպքում անհրաժեշտության կառաջանա համապատասխան լրացումներ եւ փո՟փոխություններ կատարել նաեւ «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կա՟նոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենս՟գրքի անվանումը հիշատակելիu անհրաժեշտ է հաշվի առնել «Իրավական ակտերի մա՟սին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
2. Նախագծի 1-ին հոդվածի «պատրաստի սննդային արտադրանք (սննդամթերք)» հասկացությունը հստակեցման կարիք ունի` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով արդեն իսկ սահմանված է «սննդամթերք» հասկացությունը:
3. Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 1.1-րդ եւ 1.2-րդ կետե՟րում օգտագործված «սննդային հումքեր» եւ «սննդային արտադրանք» հասկացու՟թօուն՟ները չեն բխում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում ամրագրված հաս՟կացությունների բովանդակությունից:
4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով, որի «ա» կետն առաջարկում ենք հանել կամ միավորել «ա» եւ «բ» կետերը, քանի որ դրանցում ներ՟կա՟յացված դրույթների գործողությունը ժամանակային առումով համընկնում են:
5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների կարգա՟վորմանը, որոնք, կարծում ենք, ոչ այնքան` մաքսային օրենսդրության, որքան` «Սննդա՟մթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա են: Այդ կապակ՟ցությամբ, գտնում ենք, որ Նախագծում ներկայացված առաջարկությունները չեն բխում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նա՟խագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի անվանումը հիշատակելիu անհրաժեշտ է հաշվի առնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պա՟հանջը:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող պատասխանատվության սահմանման անհրաժեշտություն, մեր կարծիքով, չկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման համար վարչական պատաս՟խանատվության սահմանման բնագավառում ծագած հասարակական հարաբերություն՟ներն արդեն իսկ կարգավորվում են նույն օրենսգրքի ինչպես 158-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ` 188-րդ եւ մի շարք այլ հոդվածներով: Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ Նախագծում ներկայացված առաջարկությունները չեն բխում Վարչական իրավախախ՟տումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պահանջներից:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենս՟գրքի անվանումը հիշատակելիu անհրաժեշտ է հաշվի առնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող պատասխանատվության սահմանման անհրաժեշտություն, մեր կարծիքով, նույնպես չկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտանիության ժամկետն անցած ապրանք իրացնելու համար քրեական պատասխա՟նատվություն սահմանող դրույթներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (9-րդ, 212-րդ, 279-րդ եւ այլն):
Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ Նախագծում ներկայացված առաջար՟կու՟թյունները չեն բխում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի պահանջ՟ներից:
3. Նախագծի 1-ին հոդվածի «Առեւտրի կետեր» բառերն անհրաժեշտ է հանել կամ հստակեցնել` նկատի ունենալով, ֆիզիկական անձանց` որպես քրեական պատասխա՟նատվության սուբյեկտ հանդիսանալու պահանջը:
4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «...եթե դա առաջացրել է մարդու առող՟ջության ծանր կամ որեւը այլ վնաս,..» բառերն առաջարկում ենք փոխարինել «եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծան՟րության վնաu» բառերով:
5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
27 մայիսի 2010թ.
N 80
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Ք.Գեովշանյան, հեռ. 588-636