ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-895-07.05.2010-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Հրայր Կարապետյանի, Բագրատ Սարգսյանի եւ Արտյուշա Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքների եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) փոփոխվող 5-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցման կարիք ունի «առանց լրացուցիչ գիտելիքների եւ տեխնիկական միջոցների» արտահայտությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ լրացուցիչ գիտելիքների եւ տեխնիկական միջոցների մասին է խոսքը:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի փոփոխվող 5-րդ հոդվածի 3-րդ մասը առաջարկում ենք վերաձեւակերպել, մասնավորապես` այն կարելի է շարադրել հետեւյալ ձեւով.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է: Սույն պահանջը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:»:
3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող`Օրենքի փոփոխվող 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը հստակեցման ու պարզաբանման կարիք ունի:
4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի փոփոխվող 5-րդ հոդվածի 8-րդ մասի կապակցությամբ անհրաժեշտ է նշել հետեւյալը.«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն` Հայաuտանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է նշված oրենքով uահմանված կարգով ապրանքային նշանը Հայաuտանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա, ինչպես նաեւ Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանների գովազդի արգելման միտումը:
5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք Օրենքի փոփոխվող 5-րդ հոդվածի 5-րդ մասում «հայերենի տառադարձելով» բառերը փոխարինել «հայերեն տառադարձությամբ» բառերով:
6. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2010 թվականի ապրիլի 29-ին ընդունված «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը չի օգտագործում «ապրանքանիշ» եզրույթը, ուստի Նախագծում առկա «ապրանքանիշ» բառերը առաջարկում ենք փոխել «ապրանքային նշան» բառերով:
«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք վերընշված նախագծի 1-ին հոդվածից հանել (ԳԽ, 17.04.1993, ՀՕ-52) նշումը: Միաժամանակ կարծում ենք, որ հստակեցման կարիք ունի 2-րդ հոդվածում նշված «պետության հոգածությամբ եւ հովանավորությամբ» արտահայտությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել (ԳԽ 06.12.1985) նշումը: Միաժամանակ, կարծում ենք նաեւ, որ Նախագծի 189.5 հոդվածը սխալ է համարակալված:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
4 հունիսի 2010 թ. N 87
Կատարող` Ս.Գեւորգյան , հեռ. 588-682