ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
25 մայիսի 2010 թ.
ԻՎ-ե-74
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-906-14.05.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի 2010 թվականի մայիսի 20-ի նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ