ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

4 հունիսի 2010 թ.

ԻՎ-ե- 88

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասի» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-907-14.05.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա-ձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասի» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքի նախագիծը Ազգային ժողովի 2010 թվականի մայիսի 20-ի նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:




ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                                          Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ