ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 հունիսի 2010 թ.
ԻՎ-ե- 90
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-909-14.05.2010-ԳԿ-010/1) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքի նախագիծը Ազգային ժողովի 2010 թվականի հունիսի 10-ի արտահերթ նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ