Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Կ-914-01.06.2010-ՏՀ-010/0
) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա-կազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը`
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ե» կետում «հիդրոէլեկտրակայանների» բառից հետո լրացնել` «(փոքր հիդրոէլեկտրակայաններ)» բառերով: Մինչդեռ, այս առաջարկությունը հստակեցման կարիք ունի, քանի որ «փոքր հիդրոէլեկտրակայան-ներ» հասկացությունը բովանդակային առումով արդեն իսկ ներառված է հիշյալ կետում նշված «մինչեւ ներառյալ 10 000 կՎտ կայանային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայանների» կազմում:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք հստակեցնել` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները եւ օրենսդրական տեխնիկայի կանոնները:
3. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ հոդվածներում կետերին հղումներ կատարելիս առաջարկում ենք դրանք համարակալող տառերը նշել չակերտների մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
28 հունիսի 2010 թ.
N 97
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Կ.Հարությունյան, հեռ. 588-459