Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-915-01.06.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետու-թյան Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում», ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածը հանելու եւ նույն Նախագծի 2-րդ ու 3-րդ հոդվածները միավորելու մասին հարցը:

2. Նկատի ունենալով այն, որ` ըստ Նախագծի տրամաբանության, պետական տուրք պետք է գանձվի միայն Կենտրոնական բանկի կողմից ֆիրմային անվանման գրանցման համար, ուստի, կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                        Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

28 հունիսի 2010 թ.

N98

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Վ. Մանուկյան, հեռ. 588-360