Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-925-04.06.2010-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու-թյան կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա-կազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի 6-րդ հոդվածով եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է թաղման նպաստի չափը սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված` սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը օրենքով սահմանելու վերաբերյալ նորմի բովանդակությունից բխում է, որ բացառապես օրենքով պետք է սահմանվեն` կենսաթոշակի եւ նպաստի ծավալն ու ձեւերը, դրանց նշանակման պայմաններն ու կարգը: Ընդ որում, «սոցիալական ապահովության ծավալ» հասկացության բովանդակության մեջ, կարծում ենք, ներառվում է ինչպես կենսաթոշակի, այնպես էլ` նպաստի չափի սահմանումը:

Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` առաջարկում ենք քննարկել թաղման նպաստի չափը օրենքով սահմանելու մասին հարցը:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում մասերն առաջարկում ենք համարակալել արաբական թվանշաններով, իսկ հոդվածների կետերի համարները` տեքստից բաժանել փակագծերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

02 հուլիսի 2010 թ.

N104