Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-933-14.06.2010-ՏՀ-010/0 )
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջարկվում է հարկ վճարողի հարկային գործում ներառել նաեւ հիմնադիր փաստաթղթերը, ինչը խնդրահարույց է եւ հստակեցման կարիք ունի:
2. Նախագծի 4-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ Կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունները հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացնում են դիմում եւ գրանցման վկայականի պատճեն: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավաբանական անձի հիմնադիր փաuտաթուղթը նրա հիմնադիրների հաuտատած կանոնադրությունն է:Uույն oրենuգրքին համապատաuխան` մեկ հիմնադրի uտեղծած իրավաբանական անձը գործում է այդ հիմնադրի հաuտատած կանոնադրության հիման վրա»:
Այսինքն, ստացվում է, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը հարկային հաշվառման վերցնելու դեպքում` վերջինիս հարկային գործում պետք է պահվեն հիմնադիր փաստաթղթերը, այդ թվում` կանոնադրությունը, իսկ այն դեպքում, երբ նույն այդ կազմակերպությունը հաշվառման է վերցվում հենց հարկային մարմնի կողմից, ապա պետք է ներկայացվի միայն գրանցման վկայականի պատճենը, որը չի համարվում հիմնադիր փաստաթուղթ: Ուստի առաջարկում ենք հստակեցնել հիշատակված դրույթը:
3. Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն` հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխման ընթացքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրեն սպասարկող հարկային մարմնին` մինչեւ փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը: Առաջարկում ենք սույն հոդվածը հստակեցնել կամ վերախմբագրել` նկատի ունենալով այն դեպքը, երբ հարկ վճարողը հաշվառման է վերցվում պետական ռեգիստրի ստորաբաժանման կողմից, ապա այդ դեպքում հարկային մարմնին փոփոխությունների իրազեկման պարտականությունը անհրաժեշտ է վերապահել հենց այդ մարմնին, քանի որ էությամբ խոսքըմիայն պետական ռեգիստրի վկայականում կատարվող փոփոխության մասին է:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծով սահմանված չէ պատասխանատվություն այդ տեղեկությունները նախագծով առաջարկվող ժամկետից ավելի ուշ ներկայացնելու համար, հակառակ դեպքում` այդ դրույթը կկրի հռչակագրային բնույթ:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
13 հուլիսի 2010 թ.
N 108
Կատարող`Իրավախորհրդատվական բաժին
Ա.Սարգսյան, հեռ. 588-425