ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-934-21.06.2010-ՄԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սա՟հակ՟յանի, Հերմինե Նաղդալյանի, Արաիկ Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նա՟խաձեռ՟նության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղա՟քացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաս՟տանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համա՟պա՟տասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել նաեւՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության ընտանե՟կան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 10-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրության մեջ առաջարկում ենք լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով կամ հստակեցնել առաջարկությունը` հաշվի առնելով հնարավոր դեպքերի առկա՟յությունը: Այդպի՟սիք կարող են լինել, օրինակ, 18 տարին չլրացած աղջկա հղիության այն դեպքերը, երբ ապագա ծնողների միջեւ առկա է համաձայնություն հղիությունը չընդհատելու վերաբերյալ, կամ Հայաս՟տանում ապրող առանձին ազգային փոքրամասնությունների մոտ` որպես ավանդույթ ձեւա՟վորված աղջիկների վաղ տարիքում ամուսնությունները եւ այլն, որոնք խնդրահարույց են հենց Նախագծով ներկայացվող առաջարկությունների շրջանակում:

Հիշյալի կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն, որ ֆիզիոլոգիական ֆեմինիզացիայի տեսանկյունից, որպես կանոն, կանանց հատուկ է սեռական ավելի վաղ հասունացումը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` «Ամուuինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուuնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում»:

Ներկայացված դրույթն առաջարկում ենք քննարկել ոչ միայն ամուսնության ընթացքում ու ամուսնալուծվելիս տղամարդկանց եւ կանանց միեւնույն իրավունքների ու պարտականու՟թյունների ամրագրման ու նրանց իրավահավասարության տեսանկյունից, այլեւ` կնոջ անվտանգ մայրության, հղիության ընթացքում, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանա՟կաշրջանում իր, պտղի եւ նորածնի առողջության պահպանման իրավունքի գերակայության ապահովման առումով:

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հղի կնոջ ֆիզիոլոգիական հնա՟րավո՟րու՟թյունների սահմանափակ լինելու պայմաններում ամուսնալուծության հետ կապված նրա հոգեկան վիճակը կարող է բերել հղիության անցանկալի եւ վաղաժամ ընդհատման:

3. Նախագծի 3-րդ հոդվածով ամրագրված` ամուսինների հավասար իրավունքների ու հնարավորությունների վերաբերյալ դրույթն առաջակում ենք քննարկել Օրենսգրքի 24-րդ հոդ՟վածին համապատասխանության տեսանկյունից:

4. Նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված` «զբաղվել տնային տնտեսությամբ», «զբաղ՟վել երեխաների խնամքով» եւ «նպաստել ամուսնու կարիերայի աճին» դրույթները հստակեցման կարիք ունեն ոչ միայն այդ հասկացությունների ու դրանց բովանդակության ծավալների սահմանման առումով, այլեւ` գնահատման եւ «համատեղ կյանքում կատարած ու չվճարված աշխատանքի դիմաց արդարացի փոխհատուցման» չափանիշների որոշման տեսանկյունից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված` կանանց ձեռնարկատիրական գործու՟նեու՟թյունը խթանելու վերաբերյալ դրույթն առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով ամրագրված դրույթներին համապատասխանության տեսանկ՟յունից:

2. Նախագծի 3-րդ հոդվածը հստակեցման կարիք ունի` նկատի ունենալով այն հան՟գամանքը, թե ինչպես կամ ինչ չափանիշներով պետք է գնահատել «ամուսիններից մեկի կարիերայի աճին» նպաստելը:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող լրացումն առաջարկում ենք շարադրել առանձին հոդվածով` հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքա՟ցիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը սահմանում է վնասի հատուցման համար պատաս՟խանատվության ընդհանուր հիմքերը:

Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, թե բռնության հետեւանքով պատճառված վնասն ում կողմից է ենթակա «արդարացի փոխհատուցման»:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին նախադասությունը խմբագրման ու հստակեցման կարիք ունի:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացվող նոր 122.1-րդ հոդվածի տեքստն առաջարկում ենք համա՟պատասխանեցնել նույն հոդվածի վերնագրի բովանդակության հետ, քանի որ, եթե տեքստում խոսքը գնում է աբորտ կատարելուն «հորդորելու» կամ «դրդելու» մասին, ապա վերնագրում նշվում է «հակել» բառը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «ապօրինի աբորտ», «աբորտ կատարելու վճռակա՟նություն հարուցել», «ինքնաբորտ կատարել», «ինքնաբորտի համար մասնագետի դիմել», «ինքնաբորտի համար փորձ կատարել» դրույթները հստակեցման ու սահմանման կարիք ունեն:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատա՟րելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

20 հուլիսի 2010 թ.

N 110