Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-946-09.07.2010-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու-թյանը:
Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի վերնագրում «ՀՀ» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք`
ա) «ՀՀ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով,
բ) «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով,
գ) «10.1 հոդվածից հետո» բառերը հանել եւ «օրենքի» բառը փոխարինել «օրենքը» բառով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
26 հուլիսի 2010 թ.
N 114