Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-947-14.07.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննու - թյան է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբա - նական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսու՟հետ` Օրենսգիրք)փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 204.35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել, որը վերաբերում է «նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելուն»: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով: Մինչդեռ Օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված չէ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումը: Սույն փոփոխության հետ մեկտեղ` կապված Օրենսգրքի 19-րդ հոդվածի հետ, որեւէ փոփոխություն չի կատարվում Օրենսգրքի 204.36-րդ հեդվածում: Առավել եւս, որ 204.35 եւ 204.36 հոդվածները, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրացում ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել ենընդամենը 20.05.2010 թվականին: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել նախատեսվող փոփոխությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

4 օգոստոսի 2010 թ

N 120

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659