Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-952-21.07.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից տես եզրակացության 4.1-րդ կետը:

2.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսու՟հետ` Օրենք)նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նշենք, որ 11.12.2009թ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել եւ 26.04.2010թ. առաջին ընթերցմամբ ընդունվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ( Պ-7962 -26.04.2010-ՏՀ-010/1 ), որով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.7-րդ, 170.8-րդ, 170.9-րդ եւ 170.12-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ:

Միաժամանակ 03.05.2010թ. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ( Կ-8935 -03.05.2010-ՏՀ-010/0 ) , որով նախատեսվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.7- 170.9-րդ հոդվածներում եւ դրանց վերնագրերում:

Այս առումով առաջարկում ենք համադրել Նախագիծը վերոնշյալ Նախագծերի հետ:

4.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսու՟հետ` Օրենք)նախագծի վերաբերյալ.

4.1.Նախագծով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքով` ակցիզային դրոշմանիշերի հետ կապված հոդվածներում ավելացնել «պատասխանատու անձ» հասկացությունը, որի սահմանումը նախատեսվում է տալ Օրենսգրքի 208-րդ հոդվածում` Նախագծով լրացվող 4-րդ մասով. « Սույն օրենսգրքի 208, 209, 210 եւ 211 հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգովտվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ղեկավարմանկամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որն ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից»: Կարծում ենք կարիք չկա «պատասխանատու անձանց» առանձնացնել մյուս սուբյեկտներից: Այս առումով առաջարկում ենք ներկայացված լրացումը քննարկել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համատեքստում, ըստ որի` «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ 11.12.2009թ. ՀՀ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել 26.04.2010թ լրամշակվել եւ նույն օրը առաջին ընթերցմամբ ընդունվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ( Պ-7961 -11.12.2009,26.04.2010-ՏՀ-010/1 ), որի 2-րդ հոդվածով նախատեսվում է «ՀՀ քրեական օ րենսգիրքի208, 209, 210, 211-րդ հոդվածները «Ակցիզային դրոշմանիշներով» բառերից եւ դրա համապատասխան հոլովաձեւերից հետո իր բոլոր հոլովաձեւերով լրացնել «եւ հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով»:

Միաժամանակ 03.05.2010թ. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ( Կ-8936 -03.05.2010-ՏՀ-010/0 ), որով նախատեսվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 208-211-րդ հոդվածներում եւ դրանց վերնագրերում, ինչպես նաեւ 215-րդ հոդվածում «ակցիզային դրոշմանիշեր» բառերի համապատասխան հոլովաձեւերից հետո լրացնել «կամ դրոշմապիտակներ» բառերի համապատասխան հոլովաձեւեր»:

Այս առումով առաջարկում ենք համադրել Նախագիծը վերոնշյալ Նախագծերի հետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

04 օգոստոսի 2010 թ

N 124

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659