ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հ անրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- 953 - 21 . 07 .20 10 - ԱՄ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայաց ն ում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներինհամապատասխան:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծի վերաբերյալ անհարժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1.Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»:

2. Մեր կարծիքով, Նախագծի 1-ին հոդվածովառաջարկվող լրացումը ինչ-որ չափով թերի է, քանի որ որպես մերձավոր ազգականներ, չի նախատեսվել վերջինիս արյունակից` միեւնույն հորից կամ մորից (համամայր կամ համահայր) ծնված եղբայրը կամ քույրը:

Այս կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման «քույր, եղբայր» բառերից առաջ «հարազատ, համամայր կամ համահայր» բառերը լրացնելու հարցը:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում որպես մերձավոր ազգականներ օգտագործվում է հարազատ, ինչպես նաեւ համամայր կամ համահայր հասկացությունները`դրանք տարանջատելով միմյանցից:

3. Նախագծի 2-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրելնոր խմբագրությամբ` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը»:, այն համահունչ դարձնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

4 օգոստոսի 2010 թ

N 121

Կատարող` Իրավախորհրդատվական

բաժնի առաջատար մասնագետ

Ս. Համբարձումյան հեռ. 588472