ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հ անրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- 958 - 30 . 07 .20 10 - ՊԱ -010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայաց ն ում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. « (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)»:
Հարկ ենք համարում նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն. « Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է "եւ" կամ "ու" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:», իսկ նույն հոդվածի 10-րդ մասի 7-րդ պարբերության համաձայն` «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է uտորակետերով, ինչպեu նաեւ "կամ" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
ՈՒստի, առաջարկում ենք, Նախագծի 2-րդ հոդվածովառաջարկվող փոփոխությունը քննարկել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համատեքստում եւ շարադրել նոր խմբագրությամբ. ««5. ...(բացառությամբ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարմանմարմինների պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի)»:», քանի որ, մեր կարծիքով, կարող են լինելդեպքեր, երբ քաղաքացուն անհրաժեշտ կլինի միայն տեղական ինքնակառավարմանմարմի պահանջով տրվող տեղեկանք:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
12 օգոստոսի 2010 թ
N 126
Կատարող`Իրավա խորհրդատվական բաժին
Ս . Համբարձումյան , հեռ. 588-472