Եզրակացություն

«Բազմաբնակարան շենքի կառավարմանմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-965-26.08.2010-ՏՏ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու - թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում էՀայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

24 սեպտեմբերի 2010 թ.

N 132

Կատարող ներ `Իրավա խորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, Ա.Քոչարյան , հեռ. 588- 616