ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հ անրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- 966 - 26 . 08 .20 10 - ԳԿ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում էՀայաստանի Հանրապետության օրենքներին :

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա) «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրեն քի (այսուհետ` Օրենք) դրույթները միանշանակ ընկալելու նպատակով առաջարկում ենք ինչպես Նախագծի, այնպես էլ Օրենքի ամբողջ տեքստում նշել«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջները,

բ) Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում ամրագրված «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում լիազորած պետական կառավարման մարմին» հասկացության բովանդակությունից հետեւում է, որ Օրենքի 21-23-րդ հոդվածներում «մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմին» արտահայտությունն եւս պետք է հստակեցնել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

24 սեպտեմբերի 2010 թ.

N 133