Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-967.26.08.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա - նության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ` «Գնումների գործընթացին որեւէ անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության շահերից» : Դրույթն առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջներին :
Նախագծի 3-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 17-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ, 46-րդ, 47-րդ, 52-րդ եւ մի շարք այլ հոդվածներում սահմանվում են հարաբերություններ, որոնց իրավակարգավորումը վերապահվում է ՀՀ կառավարությանը: Մինչդեռ, առաջարկում ենք հիշատակված հոդվածներում ամրագրված սահմանումները քննարկել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի ն համապատասխանության տեսանկյունից:
Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օ րենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխա նության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը .
1. Նախագծի 2-րդ հոդվածն ամբողջությամբ անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
2. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է «էլեկտրոնային աճուրդ» հասկացությունը, ըստ որի. « գործընթացը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը» : Կարծում ենք, որ սույն օրենքով պետք է սահմանվեն այն չափանիշերը, որոնց պետք է համապատասխանի էլեկտրոնային ծրագիրը եւ վերջինիս միջոցով պետք է որոշվի մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը:
3. Նախագծի 2-րդ հոդվածի «լիազոր մարմին» հասկացության սահմանումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:
4. Նախագծի 2-րդ հոդվածի «համապատասխան գործունեություն» հասկացության սահմանման 6-րդ կետի «բ» ենթակետի «ներքին ջրային ուղիներով» բառակապակցության «ներքին» բառն առաջարկում ենք հանել:
5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մաս ում «օրենքի նպատակը» բովանդակային առումով հստակեցման կարիք ունի, իսկ նույն մասի 1-ին կետում երկրորդ «եւ» բառն առաջարկում ենք հանել կամ դրույթը հասցնել իր տրամաբանական ավարտին:
6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն անհրաժեշտ է հստակեցնել «հատկապես հատկացված միջոցների համարժեք ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով փոխանակելու » տեսանկյունից: Նույն հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել:
7. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասը բովանդակում է վիճահարույց դրույթ եւ առաջարկում ենք «օրենքի գործողությունը» քննարկել ոչ թե գործարքների մասով, այլ անձանց շրջանակում:
8 . Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք նշել, թե որ տեղեկագրի մասին է խոսք գնում:
9 . Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվճարունակ» բառն անհրաժեշտ է փոխարինել «սնանկ» բառով` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Սնանկության մասին»« ՀՀ օրենքի պահանջները:
10 . Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերը կրկնվում են, ուստի դրանք անհրաժեշտ է վերախմբագրել:
1 1 . Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է, որ` «ներառված են գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակիցների ցուցակում («Սեւ ցուցակ»): Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում» : Ա նհրաժեշտ է սույն օրենքով հստակեցնել եւ սահմանել «էթիկայի կանոններ» եւ «սեւ ցուցակ» հասկացությունների բովանդակությունն ու իմաստը:
1 2 . Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հանել, քանի որ այն կրկնում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը:
1 3 . Նախագծի 7-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին, քանի որ այն պարունակում է երկու նույն համարակալված մասեր:
1 4 . Նախագծի 7-րդ հոդվածի վերջին 6-րդ մասն առաջարկում ենք հանել:
1 5 . Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանվում է. « այլ անհրաժեշտ տեղեկություններ» : Մինչդեռ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կարգի տեղեկությունների մասին է խոսքը եւ ով կարող է պահանջել այդ տեղեկություններ:
1 6 . Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ կետն առաջարկում ենք հանել, նկատի ունենալով այն, որ այդ իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» , «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով:
1 7 . Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է պայմանագիր կնքելու որոշման հայտարարման տարբերակները: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ով եւ ինչ կարգով է որոշում, թե հայտարարման որ տարբերակը պետք է կիրառել:
18. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում բովանդակության հետ:
1 9 . Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Գնումների բազային միավորի հիսունապատիկը գերազանցող գնումների դեպքում, եթե հրավերով այլ բան նախատեսված չէ, ապա հայտերը կարող են ներկայացվել միայն անգլերեն կամ ռուսերեն» : Առաջարկում ենք դրույթը հստակեցնել, թե այդ դեպքում ինչպես է հիմնավորվում հայտի հայերեն լեզվով չներկայացնելու հանգամանքը:
20. Նախագծի 16-րդ հոդվածում գնումների աջակցման կենտրոնի իրավական կարգավիճակը եւ վերջինիս վերաբերող տարրերն օրենքով կարգավորման անհրաժեշտություն ունեն:
21. Նախագծի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի երկրորդ նախադասությանն առաջարկում ենք հանել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակ» հասկացության նորմատիվային սահմանումն արդեն տրված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում:
22 . Նախագծի 30-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրույթները հստակեցման կարիք ունեն` հաշվի առնելով այն վիճահարույց հարցի առկայությունը, թե ինչու հանձնաժողովի անդամի համար նախատեսվում է բացարկի ինստիտուտ, իսկ հանձնաժողովի նախագահի դեպքում` մասնակցության բացառման տարբերակը:
23 . Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի բովանդակությունից հետեւում է, որ` որպես «լիազոր մարմին» պետք է համարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որին «Տ նտե u ական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ վերապահվել են լիազորություններ իրավասու այլ մարմինների հետ համագործակցելու վերաբերյալ: Այս առումով առաջարկում ենք դրույթը քննարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
2 4 . Նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ կոնկրետ նշել, թե Հայաստանի Հանրապետության որ օրենքի մասին է խոսքը:
2 5 . Նախագծի 39-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «հավուր պատշաճի» բառերն առաջարկում ենք հանել:
2 6 . Նախագծի 42-րդ հոդվածի վերնագրի «կարճ ցուցակ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, առավել եւս, որ այն տրամաբանորեն միասնական կապի մեջ չի գտնվում հոդվածի բովանդակության հետ:
27. Նախագծի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «արտադատական» բառն առաջարկում ենք հանել:
2 8 . Նախագծի 46-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է. «կանխամտածված հանցագործության համար խորհրդի անդամի դեմ կայացված դատական վճիռի դեպքում» : Դրույթն առաջարկում ենք վերախմբագրել` շարադրելով հետեւյալ խմբագրությամբ. «դիտավորյալ հանցագործության համար խորհրդի անդամի նկատմամբ դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի դեպքում» :
2 9 . Նախագծի 46-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետն առաջարկում ենք հանել կամ հստակեցնել խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերը, քանի որ «ա» եւ «բ» ենթակետերով սահմանվող խախտումների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են պատասխանատվությունը սահմանող հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, Նախագծի 46-րդ հոդվածի 5-րդ մասը` խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասով հստակեցման կարիք ունի:
30 . Նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Հանձնաժողովի նախագահը որակավորված իրավաբան է, որը պետք է ունենա առնվազն 5 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Հանձնաժողովի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ» : Դրույթի «փորձ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ստաժ» բառով, հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա հանձնաժողովի նախագահի եւ անդամի համար կոնկրետ նշել, թե որ ոլորտի աշխատանքային փորձի մասին է խոսք գնում:
31. Նախագծի 47-րդ հոդվածի4-րդ մասում«համարժեք փոխհատուցում` վարձատրվում են» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի, միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել համարժեքության չափանիշները:
32 . Նախագծի 48-րդ հոդվածի 3-րդ մասի «հնգօրյա ժամկետը» հստակեցման կարիք ունի, քանի որ դրա բովանդակությունից պարզ չէ, թե այն վերաբերում է թերությունները վերացնելուն, թե տեղեկացմանը:
33. Նախագծի 50-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 52-րդ հոդվածի 2-րդ մասի «արտադատական կարգով բողոքարկում» հասկացությունը, բովանդակային առումով, հստակեցման կարիք ունի:
34 . Նախագծի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գոծարքների վրա, եթե այդ գործարքները չեն համապատասխանեցվել սույն օրենքի պահանջներին, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կատարման պահին գործող իրավական ակտերով» : Հիշատակված դրույթի բովանդակությունից հետեւում է, որ մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունները պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին: Այդ իմաստով դրույթն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ այն չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, ըստ որի. «Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին» :
35. Նախագիծն ընդհանուր առմամբ` ինչպես տեխնիկական, այնպես էլ` բովանդակային առումով, մանրակրկիտ սրբագրման եւ տրամաբանական ձեւակերպումների հստակեցման կարիք ունի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
24 սեպտեմբերի 2010 թ
N 134
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան, հեռ. 588-659