Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-968-30.08.2010-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագ ծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ սույն օրենք ներ ի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հ այաստանի Հ անրապետության օրենսգրքում (տես եզրակացության 7-րդ կետը) :

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսու՟հետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, որպես աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական սկզբունք է սահմանվում «աղբահանության վճարովի լինելը»: Գտնում ենք, որ հիշյալ դ րույթն անհրաժեշտ է քննարկել ` հաշվի առնելով այն դեպքերը, երբ աղբահանությունը կամ սանիտարական մաքրումը կարող են իրականացվել հասարակական հիմունքներով կամ որպես օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «հանրային աշխատանք» կատարելու միջոցով :

2. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «սեփականատեր ֆիզիկական անձինք (ներառյալ անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւտեղական ինքնակառավարման մարմինները» բառերն առաջարկում ենք փոխարինել «սեփականատերերը» բառով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում է. «Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը մշտապես եւ պարտադիր իրականացվող գործառույթ է, որն իրականացվում է սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ»: Առաջարկվող դրույթում անհրաժեշտ է հստակեցնել, թե ում կողմից պետք է սահմանվեն այդ կանոնները:

4. Նախագծի 10-րդ հոդվածի «կոնտեյներ» բառի կիրառումն առաջարկում ենք քննարկել` այն դիտարկելով որպես աղբամանի տեսակ կամ հստակ սահմանել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

5. Նախագծի 11-րդ հոդվածով սահմանվում է. «Աղբի փոխադրման եւ հեռացման իրականացումը պետք է կազմակերպվի նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը»: Անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են «նվազագույն» հասկացության բովանդակության սահմանները եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի «շրջակա միջավայրի աղտոտումը նվազագույնին չհասցնողը»:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

7. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում», մինչդեռ, տվյալ պարտավորության չկատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որեւէ պատասխանատվության մասին խոսք չի գնում:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են սանիտարական մաքրման սխեմայի (ծրագրի) հիմնական տարրերը: Սակայն, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սանիտարական մաքրման սխեմայով սահմանված պահանջները պարտադիր չեն օպերատորի համար, երբ համաձայն սույն օրենքի 8-րդ հոդվածի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են նրա կողմից»: Գտնում ենք, որ առաջարկվող դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ այդ դեպքում անհասկանալի է, թե ում համար է նախատեսվում համայնքի ավագանու կողմից հաստատվող սանիտարական մաքրման սխեման:

9. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Աղբահանության վճարի հաշվարկման կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար տվյալ համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանվում է համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն օրենքով սահմանված դրույքաչափի սահմաններում եւ դրույքաչափի ձեւավորման հետեւյալ սկզբունքների պահպանմամբ»:

Դրույթն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ անհասկանալի է, թե ով եւ ինչ հիմքերով պետք է որոշի, թե աղբահանության վճարի որ տարբերակը պետք է կիրառվի տվյալ համայնքում: Եթե հղում է արվում նույն մասի «Օրենքով սահմանված կարգով» դրույթին, ապա անհրաժեշտ է նշել, թե որ օրենքի մասին է խոսքը: Եթե` ոչ, ապա անհրաժեշտ է հստակեցնել նաեւ վերոնշյալ սահմանման վերաբերելիությունը:

10. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «եթե սեփականատիրոջ փոփոխման հիմքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

11. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «աղբահանության վճարը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե այդ վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկված գումարն է»: Դրույթի «մասնակի կամ լրիվ» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ անհասկանալի է, թե ով եւ ինչի հիման վրա պետք է որոշի գումարի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հարցը, առավել եւս, որ նույն հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է « … ավել մուծված գումարները հաշվարկվում են որպես կանխավճար կամ, այդ վճարը վճարողի դիմումի հիման վրա, ենթակա են համայնքի կողմից վերադարձման»:

12. Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվում են աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները, որտեղ առաջարկում ենք ներառել նաեւ վճարողի կողմից համայնքի պաշտոնատար անձանց կամ օպերատորի գործողությունները կամ անգործությունըբողոքարկելու վերաբերյալ դրույթը:

13. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքներում աղբահանության եւ/կամ սանիտարական մաքրման առկա պայմանագրերը գործում են կամ դրանց գործողությունը կարող է երկարացվել, ինչպես նաեւ համանման պայմանագրեր կարող են կնքվել մինչեւ սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ պայմանագիր կնքելը»: Վերոնշյալ պայմանագրերի գործողության վերաբերյալ դրույթի մասով անհրաժեշտ է սահմանել հստակ ժամկետներ, հակառակ դեպքում` ստացվում է, որ օպերատորների հետ պայմանագրերի կնքումը կամայականորեն կարող են երկարաձգվել:

II. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրաետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ ռաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

28 սեպտեմբերի 2010 թ.

N 135

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588659