Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-971-03.09.2010-ՏՏ.010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագ ծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու - թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել , որ սույն օրենքների նախագծերն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 40-րդ եւ 57-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
I. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում առաջարլում ենք «տուրք» բառը փոխարինել «վճար» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով` ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի համար վճարն ընկալվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար գանձվող գանձույթ:
2. Նախագծի 2-րդ հոդվածում «պարտադիր վճար է» բառերն առաջարկում ենք փոխարինել «պարտադիր գանձույթ է» բառերով` նկատի ունենալով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված դրույթի պահանջը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի, քանի որ, նախ` անհրաժեշտ է սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների եւ ավտոկայանատեղ կազմակերպող իրավաբանական ու ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները, այնուհետեւ` անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին:
5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերն առաջարկում ենք հանել` նկատի ունենալով, որ նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ եւ 20-րդ հոդվածներով:
6. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «միատեսակ» բառն առաջարկում ենք փոխարինել մեկ այլ համարժեք բառով: Միաժամանակ, նույն հոդվածի 5-րդ մասում «վճարման ձեւերը» բառերը հստակեցման կարիք ունեն, քանի որ տվյալ դեպքում խոսք պետք է գնա ոչ թե վճարման դրամական կամ բնամթերային ձեւերի, այլ` վճարման եղանակների մասին:
7. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել տուրքի դրույքաչափերի նվազագույն սահմանի մասին հարցը:
8. Նախագծի 12-րդ հոդվածում անհրաժեշտ է ամրագրել նաեւ թե երբ է դադարում վճարման պարտավորությունը:
9. Նախագծի 15-րդ հոդվածի վերնագիրը մասնակի է համապատասխանում բովանդակության հետ, քանի որ հոդվածում, հսկողության իրականացման կարգը բացակայում է: Միաժամանակ, առաջարկում ենք քննարկել տուրքի հաշվարկման ու գանձման նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան դրույթների ամրագրման մասին հարցը:
10. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ տարածք» հասկացությունը հստակեցման կամ սահմանման կարիք ունի: Միաժամանակ, հստակեցման կարիք ունի նաեւ նույն հոդվածի 2-րդ մասի «անմիջապես պատշաճ» բառակապակցությունը, քանի որ նույն հոդվածի բովանդակությունից պարզ չէ, թե տրանսպորտային միջոցի հատուկ տարածք տեղափոխելու դեպքում ինչպես է տեղեկացվում դրա սեփականատերը:
Նախագիծը զերծ չէ քերականական եւ խմբագրական բնույթի թերություններից:
II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «152.1-րդ » բառն առաջարկում ենք փոխարինել «152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով» բառերով:
III. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկրորդ «61-րդ» բառը առաջարկում ենք փոխարինել «61-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով:
IV. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում «ՕՐԵՆՔՈՒՄ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՎ»բառերով:
Միաժամանակ, նույն նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1) երկրորդ «ժ» կետում համարակալված «ժ» տառն առաջարկում ենք փոխարինել «ի» տառով:
V. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԱ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
4 հոկտեմբերի2010 թ.
N 139
Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին
Վ.Մանուկյան, Ս.Մուրադյան, հեռ. 588360
ի լրումն եզրակացության
№ ԻՎ-ե-116
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-971-03.09.2010-ՏՏ.010/0)
1.Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում վճարովի ավտոկայանատեղերի համար տեղական տուրք: Ընդ որում, տուրքը սահմանվում է համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Կարծում ենք, Նախագծով անհրաժեշտ է հստակ ամրագրել ավտոկայանատեղերի կազմակերպման վայրերի հիմնական բնութագրերը կամ չափանիշները, որտեղ կարող են կազմակերպվել վճարովի ավտոկայանատեղեր, ինչպես նաեւ սահմանել, որ բացի վճարովի ավտոկայանատեղերից պետք է լինեն նաեւ անվճար ավտոկայանատեղեր` որպես վճարովիների այլընտրանք:
2. Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակ ամրագրել ավտոկայանատեղերի կազմակերպման վայրերի հիմնական բնութագրերը եւ պահանջները, սահմանել, որ բացի վճարովի ավտոկայանատեղերից պետք է լինեն նաեւ անվճար ավտոկայանատեղեր` որպես վճարովիների այլընտրանք, հստակ առանձնացնել այն տարածքները, որտեղ չեն կարող կազմակերպվել ավտոկանայատեղեր (օրինակ` պետական մարմինների, խանութների, դպրոցների եւ նմանատիպ ուսումնական եւ այլ հաստատությունների մուտքերի դիմաց, «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի ազդեցության գոտում եւ այլն), ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ կարող են կազմակերպվել միայն անվճար ավտոկայանատեղեր:
3. Նախագծով առաջարկվում է սահմանել վճարովի ավտոկայանատեղերի համար տեղական տուրք, որը պետք է վճարեն ավտոկայանատեղերում կայանված ավտոտրանսպորտային միջոցների վարորդները (կամ սեփականատերերը): Սակայն, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված տեղական տուրքերի եւ տեղական վճարների բովանդակությունից եւ տրամաբանությունից ակնհայտ է, որ սույն Նախագծով առաջարկությունը պետք է լինի ոչ թե տեղական տուրք, այլ տեղական վճար, քանի որ`
ա. տեղական տուրքերը սահմանվում են համայնքի տարածքում այս կամ այն գործունեության (գործողության) համար թույլտվություն տալու համար, իսկ տեղական վճարները` համայնքի կողմից մատուցված այս կամ այն ծառայության դիմաց փոխհատուցում տալու համար (ինչպիսին էլ հենց հանդիսանում է վճարովի ավտոկայանատեղի կազմակերպումը),
բ. տեղական տուրքերը, որպես կանոն, սահմանվում են տարեկան կտրվածքով, իսկ տեղական վճարները` յուրաքանչյուր անգամ այս կամ այն ծառայությունից օգտվելու դեպքում (ինչպիսին էլ հենց հանդիսանում է ավտոկայանատեղում կայանման համար վճարը):Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագիծը վերաշարադրել այնպես, որ ավտոկայանատեղում կայանելու համար նախատեսվի ոչ թե տեղական տուրքի, այլ տեղական վճարի գանձում, որի արդյունքում կվերանա նաեւ սույն տեղեկանքի «5բ» կետում նշված խնդիրը (Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինել «վճար» բառով):
4. Նախագծում բացակայում են ավտոկայանատեղի կազմակերպիչների համար պատասխանատվություն սահմանող դրույթները, մասնավորապես` վճարովի ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցների պատշաճ պահպանություն չիրականցնելու համար: Ստացվում է, որ տրանսպորտային միջոցի սեփականատերը ավտոկայանատեղում կայանելու համար պետք է վճարի (իսկ չվճարելու դեպքում էլ տարբեր տույժերի կարող է ենթարկվել), իսկ եթե այդ նույն ավտոկայանատեղից գողացվի իր մեքենան, ապա կազմակերպիչը որեւէ պատասխանատվություն չի կրում դրա կամ որեւէ այլ դեպքի համար: Արդյունքում, վերանում է վճարովի ավտոկայանատեղում կայանելու մոտիվացիան, որովհետեւ դա նույնն է թե տրանսպորտային միջոցը կայանվի համայնքի ցանկացած այլ վայրում, ընդ որում` անվճար: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագիծը լրացնել վճարովի ավտոկայանատեղի կազմակերպիչների պատասխանատվությունը սահմանող հոդվածով` սահմանելով այն դեպքերը, որոնց համար կազմակերպիչը պետք է կրի պատասխանատվություն:
5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում տրվող «ավտոկայանատեղի համար գանձվող տուրք» հասկացության ձեւակերպումից, համաձայն որի այդ տուրքը. «... ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանման համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր վճար է», ստացվում է, որ այն ոչ թե տեղական, այլ պետական տուրք է, քանի որ տեղական տուրքերի կոնկրետ դրույքաչափերը հաստատում է համայնքի ավագանին, իսկ օրենքով սահմանվում է այդ տուրքերի առավելագույն եւ նվազագույն դրույքաչափերը:Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանման համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով եւ սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր վճար է:»:
6. Նախագծի 3-րդ հոդվածում`
ա) 1-ին մասում (ինչպես նաեւ Նախագծի հետագա տեքստում) օգտագործվում է «համայնքային մարմին» հասկացությունը, որը ոչ մի օրենքով սահմանված չէ: Ընդհանուր առմամբ «մարմին» հասկացությունը բնորոշ է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, բացի այդ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանին, իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, Երեւանի կողմից ստեղծված կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց բնորոշելու համար օգտագործվում է
«Երեւանի ենթակայության կազմակերպություն
ներ» հասկացությունը:
Այս կապակցությամբ առաջարկում ենք.ա.Նախագծի 3-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «լիազորված համայնքային մարմին» կամ «համայնքային մարմին» հասկացությունների փոխարեն օգտագործել «համայնքային ենթակայության կազմակերպություն» հասկացությունը.բ. 2-րդ մասով սահմանվում է, որ. «Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:»: Այս մոտեցումն առնվազն երկու սկզբունքային հարցադրումներ է առաջացնում, որոնց պատասխանները Նախագիծը չի տալիս: Մասնավորապես`եթե համայնքի ավագանին որոշում է ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասություն տալ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, վերջինս որոշակի ծախսեր կատարելով կազմակերպում է ավտոկայանատեղին, սակայն գանձված տուրքի գումարները պարտավոր է լինելու փոխանցել համայնքի բյուջե եւ լրացուցիչ վճար գանձելու իրավունք էլ չունի, ապա հարց է առաջանում` ո՞րն է լինելու տվյալ գործունեությամբ զբաղվելուց այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի օգուտը (շահը): Այս պարագայում, միակ բանը, որ կարելի է ենթադրել, այն է, որ նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձի օգուտը պետք է լինի ստվերային գործունեությունը, ընդ որում` համայնքային մարմինների գիտությամբ (այսինքն` կայանած ավտոմեքենաների մի մասն ուղղակի չպետք է հաշվառվի եւ դրանցից գանձված տուրքի գումարները պետք է մնան կազմակերպիչին) կամ եթե նույնիսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հնարավորություն տրվի սահմանվող տուրքից ավելի գումար գանձել եւ ավտոկայանատեղի կազմակերպումը դառնա շահութաբեր գործունեության տեսակ (միայն այս պարագայում մասնավոր անձինք կցանկանան զբաղվել դրանով), իսկ պրակտիկան էլ վկայում է, որ ավտոկայանատեղի կազմակերպումը հենց շահութաբեր գործունեության տեսակ է (այն էլ շատ քիչ ծախսեր պահանջելով), ապա ինչու՞ հնարավորություն տալ մասնավորին, օգտագործելով համայնքի տարածքը, ստանալ շահույթ, այն դեպքում, երբ բոլոր համայնքներն էլ բյուջետային եկամուտների խրոնիկական պակաս են զգում եւ դոտացիաներ են ստանում պետական բյուջեից:Այս կապակցությամբ առաջարկում ենք հանել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը եւ բացառել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սույն Նախագծով սահմանված
կայանատեղիներ կազմակերպելու հնարավորությունը:
7. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ավտոկայանատեղի տուրք վճարող, նշված է նաեւ «Հայաստանի Հանրապետությունը», ինչը սկզբունքորեն ընդունելի չէ, քանի որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեղական տուրք վճարող լինել, իսկ մյուս կողմից` այդպիսին հանդիսանալու դեպքում սահմանվող տուրքի գումարները պետք է վճարվեն ՀՀ պետական բյուջեից, այն դեպքում` երբ նույն հոդվածի 2-րդ մասով հստակ նշվում է, որ եթե ավտոտրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա տուրքը վճարում է այն անձը, որին ամրացված է ավտոտրանսպորտային միջոցը,
Այս կապակցությամբ առաջարկում ենք.
ա. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը» բառերը:
բ. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական սեփականություն» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային սեփականություն» բառերով:
8.Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղերի տուրք վճարողն իրավունք ունի բողոքարկել համայնքի ավագանու ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները»: Մեր կարծիքով, հիշյալ դրույթըհստակեցման կարիք ունի, առավել եւս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
9.Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղի տուրք վճարողները պարտավոր են ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի տուրք եւ ավտոկայանատեղի տուրքի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճենները»: Միաժամանակ, Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր....:» Կարծում ենք, որ երկու հոդվածների միջեւ առկա է որոշակի հակասություն, քանի որ վճարումը հավաստող փաստաթղթի տրամադրումը թե վճարողի, եւ թե գանձողի համար սահմանվում է որպես պարտականություն: Կարծում ենք, վճարողի համար նման պարտականություն սահմանելն ավելորդ է, քանի որ տուրքի գանձումն իրականացնող մարմինն ինքն է տրամադրում վճարումը հավաստող անդորրագիր:
10. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ. «Ավտոկայանատեղին կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ,
», սակայն համապատասխան պահանջներ սահմանող որեւէ այլ իրավական ակտի հղում չի կատարվում (թեեւ Նախագծի հիմնավորման մեջ դրանք նշված են):
Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ավագանու որոշմամբ» բառերից հետո ավելացնել «եւ քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանմամբ» բառերը:Բացի այդ,8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող մարմինների հարակից տարածքները հստակեցման կարիք ունեն: Այս կապակցությամբ անհրաժեշտ էհստակ առանձնացնել այն տարածքները, որտեղ չեն կարող կազմակերպվել ավտոկանայատեղեր, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ կարող են կազմակերպվել միայն անվճար ավտոկայանատեղեր:
11. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերից ակնհայտ է, որ նույն համայնքի տարածքում գտնվող տարբեր կայանատեղիների համար կարող են սահմանվել տեղական տուրքի տարբեր դրույքաչափեր, ինչը հակասում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն. « Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար uահմանվում են տեղական տուրքերի միաuնական դրույքաչափեր: »: Մասնավորապես, նշված 3-րդ մասով նախատեսվում է, որ. «Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների կայանման համար պետք է uահմանվի տուրքի միաuնական դրույքաչափ: », իսկ 4-րդ մասով` «Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղերի, ըստ տրանսպորտային միջոցների տեսակի եւ ըստ օրերի եւ օրվա ժամերի:»
Բացի այդ, 4-րդ մասով ուղղակիորեն նախատեսվում է, որ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը, ի թիվս այլ չափանիշների, կարող են սահմանվել նաեւ ըստ կայանատեղերի, ինչն ընդունելի չի կարող լինել գործնական տեսանկյունից, քանի որ անհարկի տարբերություններ կարող են առաջանալ համայնքի այս կամ այն տարածքում կազմակերպված ավտոկայանատեղերում տուրքի չափերի միջեւ (այն դեպքում, երբ որեւէ նշանակություն չունի թե որ տարածքում է կայանել ավտոտրանսպորտային միջոցը),Այս կապակցությամբ առաջարկում ենք` ա.Նախագծի 9-րդ հոդվածից հանել 3-րդ եւ 4-րդ մասերը, իսկ 10-րդ հոդվածով սահմանել միայն 1 ժամի համար տուրքի դրույքաչափ` անկախ տրանսպորտային միջոցի տեսակից, ինչպես նաեւ սահմանել 1 ժամի դրույքաչափը րոպեների, օրերի կամ ամիսների վերածելու մեխանիզմ: բ. 5-րդ մասով սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին:», այն դեպքում, երբ`
- Նախագծի 1-ին հոդվածում հստակ նշված է, որ. «Սույն օրենքով կարգավորվում են ... ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի ... գանձման կարգը եւ պայմանները...»,
- Նախագծի 9-րդ հոդվածում եւ Նախագծի ամբողջ տեքստում օգտագործվում է «տուրքի վճարում» հասկացությունը (որն ավելի ճիշտ է),- ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտադիր վճարների վճարման կարգը սահմանվում է բացառապես օրենքով (իսկ Նախագծով այդ կարգի սահմանման իրավասությունը փոխանցվում է համայնքի ավագանուն` առաջացնելով հակասություն ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի հետ):Այս կապակցությամբ առաջարկում ենք հանել Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, մշակել տուրքի վճարման կարգը եւ պայմանները սահմանող նոր հոդված եւ լրացնել Նախագծում:
գ. 6-րդ մասով նախատեսվում է, որ «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է` տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաեւ տուրք վճարողի պահանջով տուրք վճարողին տրամադրել նրա կողմից կատարված ավտոկայանտեղերի տուրքի վճարման վերաբերյալ տեղեկատվություն:», այն դեպքում, երբ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն տուրք վճարողի իրավունքներից է «uտանալ ավտոկայանատեղի տուրք վճարելու մաuին տեղեկանք», իսկ 6-րդ հոդվածով էլ տուրք վճարողը պարտավոր է ներկայացնել «...ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճեները:»:Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկանք» բառով, կամ էլ (եթե նույն իմաստով է օգտագործված «տեղեկանք» եւ «անդորրագիր» բառերը) Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «մասին տեղեկանք» բառերը փոխարինել «անդորրագիր» բառով, իսկ 6-րդ հոդվածի «փաստաթղթեր» բառը` «անդորրագրեր» բառով:Բացի այդ, Նախագծի9-րդ հոդվածիբովանդակությանհամաձայն ավտոկայանատեղի համար տուրքի դրույքաչափը ենթակա է համայնքի ավագանու կողմից ամեն տարի հաստատման: Կարծում ենք, դա պետք է տեղի ունենա միայն դրա փոփոխության անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, հստակեցման կարիք ունի «բյուջեն հաստատելուց առաջ» արտահայտությունը: Առավել տրամաբանական է ներկայանում այն մեխանիզմը, համաձայն որի դրույքաչափերը հաստատվում են բյուջետային գործընթացն սկսելուց առաջ, ինչը հնարավորություն կտա համայնքի ղեկավարին առավել իրատեսորեն կազմել բյուջեի նախագիծը:
12. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար դրույքաչափը կազմում է մինչեւ 500 դրամ (այսինքն` անկախ նրանից թե մեքենան կայանել է 10 րոպե թե մեկ ժամ, նախատեսվում է գանձել տուրքի նույն գումարը, ինչն արդարացի լինել չի կարող): Բացի այդ, անհրաժեշտ է սահմանել նաեւ տուրքի հաշվարկման կարգ կամ մեխանիզմ` Նախագծով սահմանված ժամանակահատվածից ավելի քիչ (մասնավորապես` մինչեւ մեկ ժամ) կայանելու համար: Այս կապակցությամբ առաջարկում ենք տուրքի փաստացի չափի հաշվարկման համար սահմանել կայանման մեկ ժամի համար դրույքաչափ, որը պետք է հիմք հանդիսանա մեկ րոպեի, մեկ շաբաթի եւ այլ ժամկետների համար կայանման տուրքի դրույքաչափը որոշելու համար, հստակ սահմանել տեխնիկական այնպիսի միջոցների (մեխանիզմների) տեղադրման պարտադիր պահանջ, որոնք հնարավորություն կտան հստակ արձանագրել կայանման փաստացի ժամանակահատվածը եւ համաձայն դրա հաշվարկել տուրքի չափը, որը ամենակարեւոր խնդիրներից մեկն է օրենքի գործնական կիրառումն ապահովելու համար:
13. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է ամրագրել ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորության ծագման պահը: Սակայն այդ պահի ամրագրումն ըստ էության ոչինչ չի տալիս, քանի որ անհայտ է մնում թե տեխնիկական ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ կարգով պետք է ֆիքսվի տրանսպորտային միջոցի փաստացի կայանած ժամանակահատվածը: Այս հանգամանքը շատ կարեւոր է հստակ սահմանել տվյալ Նախագծում, քանի որ առանց դրա ուղղակի անհնար կլինի խուսափել տուրք վճարողի եւ ավտոկայանատեղի կազմակերպչի միջեւ վեճերի առաջացումից:Այս կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում լրացնել ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի փաստացի կայանման ժամանակահատվածի որոշման եւ փաստագրման կարգը:
Բացի այդ, տեղական տուրքի վճարման գործընթացի պարզեցման եւ տուրքի գծով հնարավոր թերհավաքագրումների կանխման նպատակով առաջարկում ենք Նախագծում ներառել ամսական (կամ այլ պարբերականությամբ) աբոնեմենտի գաղափարը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ