ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-973-07.09.2010-ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու-թյանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «կազմավորում» բառն առաջարկում ենք փոխարինել մեկ այլ համարժեք բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող միջազգային հարաբերությունների այլ մասնակիցների մասին է:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «խաղաղության» բառն առաջարկում ենք փոխարինել «միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման, ինչպես նաեւ» բառերով:

3. Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակման օրվանը հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

5 հոկտեմբերի2010 թ.

N 141

Կատարողներ` Իրավախորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, Ա.Քոչարյան, Ս.Համբարձումյան, հեռ. 588616