Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտոնագրային վճարների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացում կատարելու մասի», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ-976-15.09.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-թյուններ եւլրացում կատարելու մասի», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ամրագրված դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ այն տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս: Այսպես օրինակ, անհրաժեշտ է հաշվի առնել այն դեպքը, երբ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքները ներմուծվել են, բայց ամբողջությամբ չեն իրացվել:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցնելու նպատակով առաջարկում ենք այն վերախմբագրել եւ սահմանել պարզ ու մատչելի դրույթներ, որոնք կընկալվեն միանշանակ` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում խոսք է գնում արտոնագրային վճարի հարկման օբյեկտ չհանդիսացող տարրի մասին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դիմաց վճարված եկամտի` որպես արտոնագրային վճարի հարկման օբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ դրույթը տեղափոխել Նախագծի 6-րդ հոդվածում:

4. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել բովանդակության հետ` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է սահմանել պատաս՟խանատվություն` հղում տալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, մինչդեռ, այդ դրույթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք` արտոնագրում չնշված գործունեության տեսակով զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողի նկատմամբ ֆինան՟սա՟իրա՟վական ներգործության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգա՟վորել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով:

II. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-թյուններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացում կատարելու մասի», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«13» հոկտեմբերի 2010 թ.

N 144