Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-978-23.09.2010-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու-թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
II. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
III. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
IV. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
I. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1 Նախագծի 2-րդ հոդվածի «ա» կետը 1-ին մասով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի. «Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորած մարմնի հաստատած կանոնադրությունն է»: Տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք «(մասնակիցների)» բառը հանել` նկատի ունենալով Օրենսգրքի 53-րդ եւ 54-րդ հոդվածներով ամրագրված դրույթների պահանջները:
Ինչ վերաբերում է ներկայացված առաջարկության « կամ կանոնադրությամբ դրա համար լիազորած մարմնի » բառերին, ապա հարկ է նշել, որ Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն. « Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը uահմանվում է oրենքով եւ նրա կանոնադր ությամբ»: Մեր կարծիքով, իրավաբանական անձի միայն հաստատված կանոնադրությունն ունի իրավաբանական ուժ, որն իր գործողությունը տարածում է իրավաբանական անձի գործունեության վրա: Հետեւաբար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է չհաստատված կանոնադրությամբ ոչ միայն ստեղծվել, այլ նաեւ լիազորել որեւէ մարմնի այդ կանոնադրությունը հաստատելու համար: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «ա» կետը հանել:
2. Նախագծի 2-րդ հոդվածի «ա» կետով նաեւ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, համաձայն որի. «Սույն օրենսգրքին համապատասխան` մեկ հիմնադրի ստեղծած իրավաբանական անձը գործում է այդ հիմնադրի հաստատած կանոնադրության հիման վրա»: Մեր կարծիքով, այդ փոփոխության կատարման անհրաժեշտությունը չկա, ինչը պայմանավորված է հետեւյալ հիմնավորմամբ.
Օրենսգրքի քննարկվող հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը հանդիսանում է ընդհանուր դրույթ, որը բխում է Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից ( քաղաքացիները կարող են ինքնուրույն կամ այլ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ համատեղ uտեղծել իրավաբանական անձ) , եւ իր արտացոլումն է գտել` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում ( Ընկերության հիմնադիր փաuտաթուղթն Ընկերության կանոնադր ությունն է: Մեկ հիմնադրի uտեղծած Ընկերությունը գործում է այդ հիմնադրի հաuտատած կանոնադր ության հիման վրա), «Սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում (Կանոնադր ությունը հաuտատելու մաuին որոշումը հիմնադ իրները պետք է ընդունեն միաձայն) եւ 11-րդ հոդվածի 4-րդ մասում (Մեկ հիմնադ իր (մաuնակից) ունեցող ընկերության մաuնակիցն իրականացնում է uույն oրենքով ընկերության հիմնադ իրներին (մաuնակիցներին) վերապահված իրավունքներն ու պարտականությունները):
Բացի այդ, մեր կարծիքով տվյալ դրույթի ուժը կորցրած ճանաչելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել: Այսպես օրինակ` «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը իրավունք է վերապահում հիմնադրամ ստեղծել նաեւ մեկ անձին, սակայն նույն օրենքի 13-րդ հոդվածը, որը սահմանում էր մեկ անձի կողմից ստեղծած հիմնադրամի կանոնադրության հաստատման կարգը, ամբողջովին վերախմբագրվել է (26.02.07 ՀO-109-Ն oրենք) եւ ներկայումս հիշյալ օրենքը որեւիցե դրույթ չի պարունակում տվյալ խնդրի վերաբերյալ:
3. Նախագծի 2-րդ հոդվածի «բ» կետով առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես, նախատեսվում է հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը» բառերը:
Առաջարկում ենք քննարկել ներկայացված առաջարկության ընդումնան նպատակահարմարության մասին հարցը` իրավաբանական անձի կազմակերպական միասնությունն ապահովող սկզբունքի իրացման տեսանկյունից, որը բովանդակում է նաեւ իրավաբանական անձի ներքին կառավարումը:
4. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ Օրենսգրքի մասին է խոսքը:
5. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը, համաձայն որի. «Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչեւ սույն կետում սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման»:
Տվյալ առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել նաեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածում, որի 2-րդ մասը սահմանում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է վերակազմավորվել միայն բաժնետիրական ընկերության:
Միաժամանակ, նույն առաջարկության 2-րդ նախադասությունում նշված «սույն կետում սահմանված քանակը» դրույթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ ոչ Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում, ոչ էլ Նախագծի քննարկվող հոդվածում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներիթվի մասին խոսք չի գնում: Բացի այդ, առաջարկում ենք նաեւ քննարկել թե լուծարման որ ընթացակարգի մասին է խոսք գնում:
6. Նախագծի 8-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերով ներկայացված առաջարկություններն իրենց բովանդակությամբ չեն սահմանում քննարկվող իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի հիշատակված կետը հանելու մասին հարցը:
II. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 2-րդ հոդվածի «իսկ կետերը լրացնել» բառերը հստակեցման կարիք ունեն:
2. Նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետի «7-րդ» թիվն անհրաժեշտ է փոխարինել «6-րդ» թվով:
3. Նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետի վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող դրույթը հստակեցման կարիք ունի` իրավաբանական անձ ստեղծելու գործընթացի տրամաբանական հաջորդականության ապահովման, այդ թվում` հիմնադիրների կողմից իրավաբանական անձ ստեղծելու վերաբերյալ միաձայն որոշում ընդունելու տեսանկյունից:
Միաժամանակ, քննարկվող լրացման մեջ անհրաժեշտ է սահմանել «հիմնադիր ժողով» հասկացությունը:
4. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի գործող դրույթը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի պահանջից:
5. Նախագծի 5-րդ հոդվածի «ա», 6-րդ հոդվածի«ա» եւ 7-րդ հոդվածի «դ» կետերով ներկայացվող փոփոխություններն առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի Նախագծի վերաբերյալ ներկայացված սույն եզրակացության շրջանակում:
6. Նախագծի 20-րդ հոդվածով Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվող լրացումը, ըստ որի` «Ընդ որում, սույն օրենքի 20-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով բաժնեմասի (բաժնեմասի մասի) նկատմամբ սեփականության իրավունքից զրկված, ինչպես նաեւ մահացած մասնակիցների ձայները չեն հաշվարկվում ձայների քանակի հաշվարկման ժամանակ», մեր կարծիքով, պարզաբանման եւ հստակեցման կարիք ունի:
7. Նախագծի 24-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված 1-ին պարբերությունը ենթակա է վերախմբագրման, իսկ 3-րդ պարբերությունն առաջարկում ենք հանել, քանի որ այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են նույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով:
III. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
IV. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «եւ լրացում» բառերը, հիմք ընդունելով, որ նախագծով որեւէ լրացում նախատեսված չէ:
2. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը շարադրել ամբողջությամբ նոր խմբագրությամբ`նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
V. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 4-րդ հոդվածի «ա» կետում առաջարկում ենք դրույթը լրացնել «անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն» բառերով:
2. Նախագծի 11-րդ հոդվածի «բ» կետի 1-ին նախադասությունը, ըստ էության, կրկնում է Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի բովանդակությունը: Ոստի, անհարկի կրկնություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք քննարկել Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու կամ հիշատակված նախադասությունը հանելու մասին հարցը:
3. Նախագծի 12-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված «օրենքով սահմանված այլ տեղեկություններ» դրույթն առաջարկում ենք հստակեցնել կամ սահմանել այն տեղեկությունները, որոնք պետք է ներառվեն դիմումում:
4. Նախագծի 18-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված առաջարկությունը հստակեցման կամ խմբագրման կարիք ունի:
5. Նախագծի 18-րդ հոդվածի «բ» կետում «առեւտրային իրավաբանական անձինք» բառերն առաջարկում ենք փոխարինել «առեւտրային կազմակերպությունները» բառերով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջները:
6. Տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված լրացումը հստակեցնել կամ խմբագրել:
7. Նախագծի 18-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված լրացումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի հետ:
8. Նախագծով կատարվող փոփոխությունների ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքի 11-րդ, 18-րդ եւ մի շարք հոդվածների վերնագրերում:
Նախագծի փաթեթն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
20 հոկտեմբերի2010 թ.
N 147
Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին
Կ.Հարությունյան, հեռ.588-459
Ա.Մխիթարյան,
Ք.Գեովշանյան,
Հ.Սարդարյան,
Ս.Մուրադյան,
Լ.Աբովյան
Իրավախորհրդատվական բաժին
Ս.Համբարձումյան