Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-989-30.09.2010-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

I. Հայաստանի Հանարապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ, կարծում ենք, որմիջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների երկրորդ մասնագիտություն ստանալու իրավունքի իրականացումը պետք է կարգավորվի ոչ թե լիազոր մարմնի սահմանած կարգով, այլ օրենքով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները:

Նույն դիտողությունը վերաբերում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետին, 3-րդ հոդվածի 1-ին մասին, 4-րդ հոդվածի 4-րդ մասին, 6-րդ հոդվածի 1-ին, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերին:

II. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

III. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու - թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

IV. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օ րենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Կրթության մասին» ՀՀ օրենք ի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկվող մասի «սահմանված կարգով» բառերը հստակեցման կարիք ունեն, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է նշել, թե ում կողմից է սահմանվելու կարգը եւ ինչ կարգի մասին է խոսք գնում:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է բուհերի ուսանողական խորհուրդների կանոնադրությունների հաստատումը վերապահել պետական կառավարման լիազոր մարմնին: Գտնում ենք, որ այդ առաջարկության ընդունման դեպքում կսահմանափակվի Օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված բուհերի ինքնավարությունը: Ուստի, առաջարկում ենք քննարկել նախագծի 4-րդ հոդվածից 2-րդ մասը հանելու մասին հարցը:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդհոդվածի եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համակարգային առումով վերլուծությունից հետեւում է, որ ոչ պետական բուհերում պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հրամանագրված ուսանողներն եւս կարող են օգտվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի արտոնություններից: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք քննարկել նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «Այս կարգով» բառերից հետո «պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում» բառերով լրացնելու մասին հարցը, հակառակ դեպքում, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ: Ներկայացված առաջարկության մեջ «մինչեւ» բառն անհրաժեշտ է հանել կամ փոխարինել այլ բառով, հակառակ դեպքում` դրանում ամրագրված ժամկետների վերաբերյալ դրույթները տարաբնույթ ընկալումների տեղիք կարող են տալ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

18 հոկտեմբերի2010 թ.

N 146

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին

Ք.Գեովշանյան, հեռ. 588-636

Իրավախորհրդատվական բաժին

Ս.Համբարձումյան, հեռ. 588-472