Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-996-06.10.2010-ԳԿ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածի ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 23-ի թիվ ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի վերջը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով» բառակապակցությամբ:
2. Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից միասնական համազգեստ կրելու վերաբերյալ դրույթը դիտարկել ոչ թե որպես հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության բաղադրիչ (օրենքի 4-րդ հոդված), այլ քննարկել ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով այդպիսի պահանջ ամրագրելու տեսանկյունից, ինչը ենթադրում է վերապահել տվյալ ուսումնական հաստատությանը համապատասխան լիազորություններ:
Միաժամանակ, առաջարկում ենք քննարկել ՀՀ կառավարության կողմից «համազգեստների ձեւը» սահմանելու նպատակահարմարության հարցը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
2 նոյեմբերի 2010թ.
N 158
Կատարողներ` Ք.Գեովշանյան Ա.Քոչարյան, հեռ. 588-636