Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-998-11.10.2010-ՄԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին ամապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագծի 14-րդ հոդվածով առաջարկվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ: Ընդ որում, այդ փոփոխության արդյունքում` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են փաստաբանին տրամադրել` վերջինիս կողմից պահանջվող տեղեկությունները:
Հաշվի առնելով այն, որ այդ իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ուստի առաջարկում ենք նշված 3-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը հանել:
Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի լրացմանը:
Նախագծի 17-րդ հոդվածի առաջին պարբերությունում «կողմից վավերացված» բառերն առաջարկում ենք հանել:
Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել 39.8-րդ հոդվածով, որի 1-ին մասի 4-րդ կետի «օրենքի ուժով փաստաբանի արտոնագիրը դադարեցվել է» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրի գործողությունը դադարեցվել է» բառերով:
Նույն հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել 39.9-րդ հոդվածով, որի 6-րդ մասի «Փաստաբանը տույժ չունեցող է համարվում» բառերն առաջարկում ենք փոխարինել «Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված» բառերով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
5 Նոյեմբերի2010 թ.
N 160
Կատարողներ` Կ.Հարությունյան, Ա.Մխիթարյան, Ա.Քոչարյան, Լ.Աբովյան, հեռ. 588-459