ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«29» հոկտեմբերի
2010 թ.
ԻՎ-ե-
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-1001-13.10.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային ժողովի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ