Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1003-19.10.2010-ԳԿ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվա՟կանների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
ՀՀ Սահմանադրության 85-րդ եւ 89-րդ հոդվածներով ամրագրված լիազորությունների շրջանակում ՀՀ կառավարությանը վերապահվել է կրթության բնագավառում պետական քաղաքականության ինչպես մշակումը, այնպես էլ` իրականացումը: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պետական ծրագրային դրույթների իրագործումը պետք է պայմանավորված լինի ֆինանսական համապատասխան միջոցներով ապահովման անհրաժեշտությամբ, ուստի առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը քննարկել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեքստում:
ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի առանձին դրույթներ կրում են հռչակագրային բնույթ (մանկավարժական կրթության հեղինակության բարձրացում, աշակերտների բարձրակարգ նվաճումների խրախուսում եւ այլն) եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության կարիք ունեն` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ, 37-րդ եւ մի շարք այլ հոդվածների պահանջները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
16 նոյեմբերի 2010 թ.N 167
Կատարողներ` Ք.Գեովշանյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-636