Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1004.19.10.2010-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթըմիջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 2-րդ նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Ոuտիկանության ծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն կարող են գործադրել միայն ծայրահեղ դեպքերում եւ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել»: Սակայն անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող իրավակարգավորումը հակասում է «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի. «Ոuտիկանության զորքերն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, պահելու եւ oգտագործելու հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք եւ մարտական տեխնիկա միայն uույն oրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով»:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` «ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որպեuզի իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի»: Դրույթն առաջարկում ենք հանել կամ հստակեցնել, քանի որ «չձգտելու» համար ոստիկանության ծառայողը պատասխանատվության չի կարող ենթարկվել, իսկ հակառակ դեպքում կստացվի, որ վերջինս կատարել է քրեորեն հետապնդելի արարք: Նույն դիտողությունը վերաբերում է «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի «հայտնելով» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «անհապաղ» կամ «անմիջապես» կամ մեկ այլ համարժեք բառով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որի «արգելվում է ոuտիկանության uպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիuի տեuակներ ընդգրկելը, որոնք ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի մարդու առողջությանը կարող են պատճառել ծանր վնաս, մահ կամ չհիմնավորված ռիuկի աղբյուր են» բառակապակցությունն անհրաժեշտ է հստակեցնել, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ, օրինակ` հրազենը կարող է պատճառել եւ ծանր մարմնական վնաս, եւ մահ, որն արդեն իսկ ընդգրկված է ոստիկանության սպառազինության ցանկում:

5. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը լրացնել « … պետական պահպանության ենթակա օբյեկտներ» բառերով, որի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա Օրենքի ողջ տեքստում կատարել դրանից բխող համապատասխան փոփոխություններ:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին»: Սակայն, անհրաժեշտ է նկատել, որ դրույթը` պրակտիկ կիրառելիության տեսանկյունից, հստակեցման կարիք ունի: Նույն դիտողությունը վերաբերում է «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածին:

II. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով, որն առաջարկում ենք ներառել Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր` 2.1-րդ մասով, որի «հատուկ միջոցների» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «մարտական տեխնիկայի» բառերը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամ, որի «հայտնելով» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «անհապաղ» կամ «անմիջապես» կամ մեկ այլ համարժեք բառ:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր` 4.1-րդ մասով, որն, առաջարկում ենք ներառել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված 3-րդ մասի 3-րդ կետի վերաշարադրված տեքստում:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9-րդ կետով, որի ընդունման արդյունքում ստացվում է. «Ոuտիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ uտորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետեւյալ դեպքերում … 9) ավտոտրանuպորտային միջոցը կանգնեցնելիu, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոuտիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանuպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին»: Սակայն, առաջարկվող իրավակարգավորման մեջ անհրաժեշտ է հստակեցնել այն դեպքերը, թե «զինծառայողը» որ դեպքերում իրավունք ունի ավտոտրանսպորտային միջոց կանգնեցնել, այնպես, ինչպես սահմանված է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները հստակեցման կարիք ունեն:

7. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում «պահպանվող» բառը փոխարինել «պետական պահպանության ենթակա» բառերով: Սույն փոփոխությունը կատարելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենքի ողջ տեքստում:

8. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «գործադրելու» բառից հետո լրացնել «(օգտագործելու)» բառը: Սույն լրացումը կատարելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել Օրենքի ողջ տեքստում:

9. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, որն առաջարկում ենք վերախմբագրել` համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածին:

10. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 24.1-րդ հոդվածով, որի 1-ին եւ 2-րդ մասերի «օրենքով» եւ «օրենքին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրություն» բառերի համապատասխան հոլովաձեւերով կամ կոնկրետ նշել, թե որ օրենքների մասին է խոսքը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                  Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

16 նոյեմբերի 2010 թ.

N 166

Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-659