Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ ծի (փաստաթղթային կոդ` Պ-1013-29.10.2010-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա րա Նռանյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Վարդան Բոստանջյանի, Գոհար Ենոքյանի, Հակոբ Հակոբյանի եւ Վերսանդ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագ իծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագ իծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագ ծի 1-ին հոդվածի «3-րդ մասի «բ» կետը հանել» բառերը առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել» բառերով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

24 նոյեմբերի 2010 թ.

N 171

Կատարողներ` Ա . Սարգսյան, Ա.Քոչարյան, հեռ. 513- 425