Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1007.28.10.2010-ՄԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին ամապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
I. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրել, որի երկրորդ նախադասությունը առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվում է Սահմանադրական դատարանի նախագահի համար գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով»:
2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 20-րդ հոդվածը 5-րդ մասով լրացնելու ներկայացված դրույթն առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպանն իր լիազորությունների ավարտից հետո իր համաձայնությամբ վերականգնվում է մինչեւ Պաշտպանի պաշտոնում ընտրվելը զբաղեցրած նախկին պաշտոնում, եթե այդ պաշտոնում վերականգնման արդյունքում չեն խախտվում այլ անձանց սահմանադրական իրավունքները: Եթե նախկին պաշտոնում Պաշտպանի վերականգնումը հնարավոր չէ, ապա իր համաձայնությամբ նա նշանակվում է համարժեք պաշտոնում»:
3. Նախագծի 5-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը սահմանող առանձին դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմանը:
4. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 2.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով»: Դրույթն առաջարկում ենք հանել, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձի դրույքաչափի սահմանման վերաբերյալ դրույթներն արդեն իսկ նախատեսվում են Օրենքի 20-րդ փոփոխվող հոդվածով (Նախագծի 4-րդ հոդված):
5. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել «դատական ծառայողների» բառերը «քաղաքացիական ծառայողների» բառերով փոխարինելու մասին հարցը` հաշվի առնելով «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի` «Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափը հավաuար է քաղաքացիական ծառայողների համար uահմանված բազային պաշտոնային դրույքաչափին»:
II. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
III. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԱ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
5 նոյեմբերի2010 թ.N 159
Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 588616