Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ ծի (փաստաթղթային կոդ` Կ-1012-28.10.2010-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացվա ծ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագ իծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու - թյանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագ իծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1) Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումն առաջարկում ենք նախատեսել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին կետում` նոր «գ.2» ենթակետով շարադրելու միջոցով,

2) Նախագծի 1-ին հոդվածի «Սույն մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն կետով» բառերով,

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «գ.1» ենթակետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա անձինք, այլ նաեւ` այդ հաստատություններում աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք, ուստի առաջարկում ենք քննարկել վերջիններիս մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, ծնող) Նախագծով նախատեսվող արտոնություն վերապահելու մասին հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

24 նոյեմբերի 2010 թ.N 173