Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ
ծի
(փաստաթղթային կոդ`
Կ-1011-28.10.2010-ՏՀ-010/0
) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագ իծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետու - թյան Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու - թյանը:
Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագ իծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագ ծի 5-րդ հոդվածի «դ» ենթակետի 2-րդ պարբերության վերջին նախադասությունը հստակեցման կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է սահմանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումների անցկացման ռիսկային չափանիշները կամ այդ ռիսկայնության գնահատման մեխանիզմները:
2. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «եւ 6-րդ մաս» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծում ներկայացված չէ «նոր բովանդակությամբ 6-րդ մաս»:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
24 նոյեմբերի 2010 թ.
N 170
Կատարողներ` Ա . Սարգսյան, Ա.Քոչարյան, հեռ. 513- 425