Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Կենդանական աշխարհիմասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1014-04.11.2010 -ԳԲ- 010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը`
1. Նախագծի 1-ին հոդվածում «կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունները» բառերը առաջարկում ենք հանել:
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 27.1-27.2 հոդվածներով», առաջարկում ենք 27.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «հոդվածի 3-րդ» բառերն հանել:
3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 27.2 հոդվածով, որի 6-րդ մասի` կենդանիների առանձնյակների պարտադիր որսացման վերաբերյալ իրավակարգավորումն առաջարկում ենք քննարկել «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով նախատեսելու մասին հարցը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
01 դեկտեմբերի 2010 թ.
N 175
Կատարողներ` Վ.Մանուկյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-603