Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ(փաստաթղթային կոդ`Կ-1019-12.11.2010-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում։
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին։
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայիկանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում բացակայում է «ՆԱԽԱԳԻԾ» բառը։ Անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին։
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան։
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
10 դեկտեմբերի 2010 թ.
N 178
Կատարողներ` Ա . Սարգսյան, Ա.Քոչարյան, հեռ. 513- 425